Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարության նոր նախագիծը կհանգեցնի անձանց իրավունքների խախտման․ Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա

Մայիս 25,2021 17:22

2021թ. մայիսի 21-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը ՀՀԱ-ին ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի մշակման փուլում գտնվող հրամանի մի նախագիծ և միաժամանակ հայցել է դրա վերաբերյալ Ասոցիացիայի դիրքորոշումը:

Ասոցիացիան ուղարկել է իր դիրքորոշումը գրավոր կերպով՝ մանրամասն նկարագրելով տվյալ նախագծի՝ մեր կողմից հայտնաբերված բոլոր խնդրահարույց կետերը։

Գիտակցելով ընդունման դեպքում տվյալ նախագծի ուղղակի բացասական ազդեցությունը մեր ոլորտի վրա, անհրաժեշտ ենք համարում հանրայնացնել դրա հիմնական դրույթները և մեր կողմից արտահայտված դիրքորոշման հիմնական կետերը։

Նշված նախագծով պլանավորված է ստեղծել Հանձնաժողով, որին ի թիվս այլնի վերապահված են մեղմ ասած խնդրահարույց լիազորություններ:

Այսպես՝ Հանձնաժողովը այն կազմակերպություններին, որոնց աշխատակիցների առնվազն 70%-ը ստացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստում, տրամադրում է այդ հանգամանքը հավաստող տարբերանշան; պետական մարմիններին և շահագրգիռ կազմակերպություններին ներկայացնում է առաջարկություն՝ տարբերանշան ունեցող կազմակերպությունների ցանկն իրենց պաշտոնական կայքերում տեղադրելու վերաբերյալ; կազմակերպում է տարբերանշանի վերաբերյալ հանրության իրազեկումը:
Տվյալ գործողությունները այս նախագիծը դարձնում են հակասահմանադրական, ապօրինի և հակաիրավական, այն պատճառով, որ կխախտեն ՀՀ Սահմանադրության և օրենսդրության մեջ տեղ գտած որոշ նորմերը։

Նախագիծը իրագործելու դեպքում պետությունը կդրսևորի խտրականություն ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ, քանզի կսահմանի տարբերակում ընկերությունների միջև՝ հիմնվելով մի ցուցանիշի վրա, որի նկատմամբ ընկերությունները չունեն որևէ ազդեցություն։ Ավելին, այդ ուղղությամբ ընկերության կողմից ցանկացած քայլ կլինի ապօրինի և կխախտի ոլորտի աշխատակիցների իրավունքները։
Հանձնաժողովի գործողությունները, որոնք ուղղված են տարբերանշանի տրամադրմանը և դրա հետ կապված պետական մարմինների և հասարակության իրազեկմանը, ուղղակի միջամտություն են տնտեսական գործունեությանը, քանզի դրանով սահմանափակվում է շուկայական ազատ մրցակցությունը:

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ տվյալ հրամանի նախագիծը հակասում է ոլորտը կարգավորող իրավական ակտերին և հանգեցնելու է անձանց իրավունքների խախտման, ինչի պատճառով հորդորում ենք ձեռնպահ մնալ այն ընդունելուց:

Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31