Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ իրավիճակ է այս պահին Սև լճի մոտ․ պարզաբանում է Սուրեն Պապիկյանը

Մայիս 25,2021 17:02

Այսօր աշխատանքային այցով Գյումրի ժամանած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ իրավիճակ է սահմանում, արդյոք բանակցություններ անցկացվո՞ւմ են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերից դուրս հանելու ուղղությամբ։

Սուրեն Պապիկյանն ասաց․ «Հիմնական հատվածը Սև լճի հատվածն է, որտեղ որոշակի հատվածներում տեղակայված են հարևան երկրի զինվորները։ Շատ տեղերում էլ իրավիճակն այլ է, ուղղակի մեր հասարակությունն անընդհատ ստիպում է, որ մենք խոսենք նաև մեր դիրքերի մասին։

Ես ուղղակի հորդորում եմ ձեզ՝ չանդրադառնանք դրան, անդրադառնանք, թե ինչ է կատարվում։ Այո՛, հիմա փորձում ենք բանակցային ճանապարհով, հնարավորինս հանդարտ՝ առանց որևէ սրացման խնդիրը լուծել։ Հիմա դրան ներգրավված են մեր ռուս գործընկերները, նաև ՀԱՊԿ-ի գործընկերները։ Այսինքն՝ դիվանագիտական խողովակով հարցին պիտի լուծում տրվի։ Սա է մեր մոտեցումը հարցին»։

Լրագրողներից մեկի այն հարցին էլ , թե կա՞ արդյոք պայման Ադրբեջանի կողմից, թե չենք հեռանա Հայաստանի սահմաններից մինչև փաստաթուղթը չստորագրվի, համաձայն որի Տավուշի մարզի 5 գյուղեր ու Արարատի մարզից մեկ գյուղ պիտի հանձնենք թշնամուն, վարչապետ Փաշինյանն էլ Ազգային ժողովի ամբիոնից խոսեց այդ մասին, նախարարն ասաց․

«Այս պահին որևէ պայման առկա չէ, նախ վարչապետը չի ասել՝ եթե չստորագրենք, չեն հեռանա»։

Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետի խոսքը մոտավորապես այդպես էր, Սուրեն Պապիկյանը հակադարձեց․ «Մոտավորապեսը, իրականությունն ու ակնարկը տարբեր բաներ են։ Դա ձեր մոտեցումն է, վարչապետի ասածը հիմա ես մեկ անգամ մեկնաբանելու առիթ չեմ տեսնում։ Վարչապետն ասել է այն, ինչ ասել է։ Ինչ վերաբերում է՝ եթե չստորագրենք, չեն գնալու, նման խնդիր չկա դրված»։

Նախարարն անդրադարձավ նաև այդ փաստաթղթին ու նաև Տավուշի մարզում, այսպես ասած, ադրբեջանական գյուղեր ունենալ-չունենալուն։

Այս մասին՝ քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31