Գործարար Արկադի Ռոտենբերգի նախկին կինը՝ Նատալիա Ռոտենբերգը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ոչ պաշտոնական առաջնորդն է:
«Տիգրան Արզաքանցյանն ու Նատալիա Ռոտենբերգը պատրաստվում են մասնակցել ընտրություններին»,- ասվում է Ռոտենբերգի ֆեյսբուքյան էջում հրապարակման մեջ: Թե ինչպես է Ռոտենբերգը պատրաստվում մասնակցել՝ չի հստակեցվում:
Հրապարակման մեջ նշվում է, որ Ռոտենբերգը Դեմոկրատական կուսակցության «ոչ ֆորմալ առաջնորդն է և ոգեշնչողը»:
Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն RBK-ին ասել է, որ ինքը՝ Ռոտենբերգը, չի մասնակցելու ընտրություններին: «Նա որևէ ձևով չի մասնակցի ընտրություններին: Նատալիա Ռոտենբերգը պարզապես օգնում է ամուսնուն՝ Տիգրան Արզաքանցյանին, որը համագործակցում է մեր կուսակցության հետ: Մենք ստորագրել ենք համապատասխան համաձայնագիր նրա բարեգործական հիմնադրամի հետ, որոշել ենք, որ միասին կիրականացնենք մեր նախընտրական ծրագիրը,իսկ հետո, երբ հայտնվենք խորհրդարանում, կլինենք մեկ թիմում»,- ասել է Սարգսյանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ