Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանից ներմուծվող ցեմենտի եւ կլինկերի պետտուրքի չափերը փոփոխվել են

Մայիս 25,2021 16:14

Տեղական ցեմենտի արտադրությունը պաշտպանելու եւ տեղական արտադրող «Հրազդան ցեմենտ»-ին սնանկացումից փրկելու նպատակով կառավարությունն առաջարկում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարել եւ Իրանից ցեմենտի ու ցեմենտի արտադրության հումքի` կլինկերի ներմուծման մեկ տոննայի համար սահմանել պետտուրքեր։ Օրինագիծն այսօր ԱԺ լիագումար նիստում ներկայացվեց երկրորդ ընթերցմամբ։

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ կառավարության հետ քննարկումների արդյունքում եկել են հայտարարի, որ գործադիրի առաջարկած սահմանաչափերը պետք է փոփոխվեն։ «Ի սկզբանե կառավարությունն առաջարկում էր ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար սահմանել 25 000 դրամի պետտուրք, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար՝ 9000 դրամ։ Մեր մոտեցմամբ՝ նման բարձր տուրքերը հիմնավորված չեն։ Տուրքի չափը պետք է լինի հավասարակշռված։ Առաջին փուլում կառավարության հետ ընդհանուր հայտարարի չեկանք, բայց աշխատանքային քննարկումների արդյունքում որոշվեց, որ ներմուծվող ցեմենտի համար կգործի 14, իսկ կլինկերի համար՝ 2 հազար դրամ տուրք։ Մինչեւ տարեվերջ կհասկանանք, թե տնտեսվարողներն ինչպես են գործում։ Տեղական արտադրողին պետք է օգնել, բայց օգնությունը նվերր չի։ Նրանք սեփական քայլերը պետք է անեն՝ մրցունակության բարձրացման համար»,-նշեց Բաբկեն Թունյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31