Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը Սահմանադրության 205 հոդվածի առաջին մասի ուժով լուծվում են հանրաքվեների միջոցով. Լևոն Բաղդասարյան

Մայիս 25,2021 16:10

Յուրաքանչյուր մարդու հոգեբանությունն այնպես է կառուցված, որ երբ արվում է քաղաքացուն հուզող կամ պետականության անվտանգության հետ աղերս ունեցող հայտարարություն, հասարակությունը բաժանվում է երկու մասի, մի մասը գտնում է, որ այլընտրանք չկա, մյուս մասը՝ հակառակը։ Դրանից, որպես կանոն, օգտվում է կամ քաղաքական իշխանությունը, կամ քաղաքական կուսակցությունները, որոնք փորձում են դրանից առավել օգուտ քաղել։

Այսօր շրջանառվում է, որ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է տարածքների փոփոխություն կատարել կամ տարածքներ զիջել։

ՀՀ Հիմնական Օրենքի՝ Սահմանադրության 205 հոդվածի առաջին մասի ուժով ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով։ Պետք չի հերթական անգամ խաղալ քաղաքացիների էմոցիաների վրա, իսկ պետական լիազոր մարմիններն իրավական հարթակներում պարտավոր են տալ իրավական սպառիչ պարզաբանումներ։

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31