Երբ կինն արարում է ողջ մարդկության համար, երբ տիեզերքի հետ համատեղ ծնունդ է տալիս կատարելությանը՝ քանդակի միջով․․․
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում բացվել է նոր ցուցահանդես՝ «Հերիքնազ Գալստյան․ ակունքից՝ տիեզերք» խորագրով:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» ակցիային ընդառաջ, և բացումը տեղի է ունեցել թանգարանի՝ ժամանակավոր ցուցադրությունների համար նախատեսված, նոր գունային լուծումներով հագեցած սրահում, որն օրերս վերաբացվել է «Թանգարանի բարեկամ» նախաձեռնության շրջանակում:
Ցուցահանդեսը նվիրված է քանդակագործ Հերիքնազ Գալստյանին, և ներկայացված են նրա ստեղծած քարե, փայտե, մետաղյա աշխատանքները, որոնք ժամանակակից արվեստի իսկական գլուխգործոցներ են: Նրա բացառիկ քանդակներում խորապես արտահայտված են քարերի և տիեզերքի անբացատրելի կապն ու երկխոսությունը:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսի բացմանը ներկայացվել է քանդակագործի մասին պատմող ֆիլմ, ելույթ են ունեցել «Շուշիկի բենդ» և «Տիեզերք բենդ» խմբերը՝ ազգային, ժողովրդական, հոգևոր երգերի կատարումներով:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 10-ը:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ