«Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր ԱԺ լիագումար նիստում վրդովված ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ հանրային բանավեճերից մեկի ժամանակ իր օգտագործած «ամայի տարածքներ» արտահայտությունը մանիպուլացվեց, իսկ ելույթը տարածվեց կիսատ՝ միտքը կտրելով համատեքստից։
Նա դիմեց «Ժողովուրդ» օրաթերթի սեփականատեր, «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ ակնարկելով, որ իր այս ելույթից հետո ինքը կրկին դառնալու է օրաթերթի «հերոսը»։ «Տիկին Թովմասյան, գիտեմ, որ նոր նախագիծ եք մշակել, եւ այս անգամ չեմ օգնելու։ Գալու եմ հանձնաժողովի նիստերին եւ ձեզ ի ցույց դնեմ ձեր իսկ անգրագիտությունը»,-նշեց Վլադիմիր Վարդանյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ