Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ապրիլի ցուցանիշները վկայում են այն մասին, որ տնտեսությունը սկսում է վերականգնվել կորոնավիրուսային ճգնաժամից. Բաբկեն Թունյան

Մայիս 25,2021 15:20

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը

Տնտեսությունն աճի նշաններ է ցույց տալիս

Այսպես.
ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշը) ամսական կտրվածքով՝ 2021 թվականի ապրիլին՝ 2020 թվականի ապրիլի համեմատ, աճել է 23.2%-ով։

աճողական՝ 2021 թվականի հունվար-ապրիլին՝ 2020 թվականի հունվար-ապրիլի համեմատ, աճել է 2.6%-ով։

Ամենից շատ աճել է շինարարությունը՝
ամսական կտրվածքով (ապրիլը նախորդ տարվա ապրիլի համեմատ)՝ 87.7%, ժամանակահատվածի կտրվածքով (հունվար-ապրիլը՝ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ)՝ 20.3%:

Այս տարվա ապրիլին ամսական կտրվածքով երկնիշ աճ է գրանցվել նաև արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ոլորտներում, ինչպես նաեւ արտահանման գծով:

Ապրիլյան այս բարձր ցուցանիշները հիմնականում պայմանավորված են 2020 թվականի ապրիլի լոքդաունով և տնտեսական ակտիվության շեշտակի անկմամբ։ Այդուհանդերձ, այս ապրիլի ցուցանիշները փաստացի վկայում են այն մասին, որ տնտեսությունը սկսում է վերականգնվել կորոնավիրուսային ճգնաժամից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31