Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պողոսյան պարտեզները» բարձրաձայնում է քաղաքապետարանից թերֆինսավորման հետևանքների մասին

Մայիս 25,2021 15:01

«Պողոսյան պարտեզներ» ծրագրի պատասխանատուները երևանցիներին և հյուրերին դիմող ուղերձ են տարածել երկուշաբթի օրը, որով նրանց ներողամտությունն են հայցում Երևանի Սիրահարների այգու ոչ լիարժեք խնամքի և պահպանության համար: Ուղերձի առիթն այցելուների տարակուսանքն ու դժգոհությունն է, թե ինչու գրեթե չեն աշխատում այգու ջրվեժները, կամ թե ինչու են այգու տարածքում սկսել նկատվել ոչ շատ բարվոք սիզամարգեր ու ճեմուղիներ։

«Բանն այն է, որ 2008 թվականին վերաբացվելուց ի վեր Երեւանի Սիրահարների այգու շահագործումն ու պահպանումն իրականացվում են Պողոսյան հիմնադրամի ու Երեւանի քաղաքապետարանի միջոցներով։ Բայց, քանի որ Երեւանի քաղաքապետարանը վերջին երկու տարիներին գրեթե կիսով չափ կրճատել է համաֆինանսավորման իր բաժինը, ուստի «Պողոսյան պարտեզների» ղեկավարությունն անցել է խնայողական ռեժիմի»,- այսօր տարածած ուղերձում ծանուցում է ծրագրի անձնակազմը և հույս հայտնում, որ թերևս համավարակով եւ հետպատերազմական խնայողական ռեժիմի պատճառով նվազեցված համաֆինանսավորումը կվերականգնվի 2022 թվականից։

«Իսկ մինչ այդ, «Պողոսյան պարտեզների» թիմը կանի առավելագույնը, որպեսզի չիջեցնի մայրաքաղաքում հանրային կանաչ տարածքների պահպանության ու խնամքի՝ ավելի քանի տասը տարի առաջ սահմանած եւ դեռեւս անգերազանցելի նշաձողը»,- իրենց ուղերձը եզրափակում են Երևանի Սիրահարների այգին պահպանող ու խնամող անձնակազմի անդամները։

«Պողոսյան պարտեզների» լրատվություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31