Մայրաքաղաք Երեւանում առաջիկա 6 ամսում կգործեն 8,6 մետրանոց ընդհանուր 211 նոր ավտոբուսներ՝ ցածր հատակով, միջազգային չափանիշներին համապատասխան։ Այս մասին այսօր ավագանու հերթական նիստում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա ասաց, որ ավագանու նախորդ նիստի ժամանակ է ստորագրել պայմանագիր, որով քաղաքապետարանը ձեռք է բերելու 8,6 մետրանոց 161 ավտոբուս՝ ցածր հատակով եւ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող․ «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ եւս մեկ պայմանագիր էլ ենք արդեն կնքել՝ նույնատիպ 50 ավտոբուսների համար: Դրանց մատակարարումը եւս կապահովվի 6 ամսվա ընթացքում: Ստացվեց 211 հատ 8,6 մետրանոց ավտոբուս»։
Այս նոր ավտոբուսներն աշխատում են CNG (բնական գազ), որը համարվում է կանաչ վառելիք:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ