«Ոնց որ դառնում է սովորություն, քանի որ երկու օր առաջ ողջ երկայնքով դեպի Գորայք ընդլայնվել են»,-«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբում անցկացվող դաշինքի առաջնորդների համատեղ ասուլիսի ընթացքում Սյունիքում իրավիճակի մասին տեղեկացրեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
Նա նշեց՝ իրավիճակը շարունակում է մնալ լարված. «Մի քիչ էլ, որ սենց գնա, սյունեցիները կսկսեն համակերպվել, որ մեր տարածքում տեղակայված են ադրբեջանական զինված ուժերը»: Նա փաստեց՝ իշխանություններն արդեն իսկ կորցնում են վերահսկողությունը: Նույն բանակցային գործընթացը մտնում է փակուղի: Իրենք հիմա չգիտեն՝ ինչ անել: Պահը, որ կարելի էր ուժով հարցը լուծել, բաց են թողել: Դե, իրենք ոնց կարող են ինչ-որ լուրջ բանի մասին բանակցել»:
Վահե Հակոբյանը վստահեցրեց՝ հիմա Սյունիքում տեղակայված է հազարից ավելի ադրբեջանական զինուժ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ