Լրահոս
Օրվա լրահոսը

Մեջների «կյաժը» Սամվել Ալեքսանյա՞նն է. ինչո՞ւ են ՔՊ ցուցակում ընդգրկել գործարարներ Խաչատուր Սուքիասյանին, Գուրգեն Արսենյանին եւ չեն ընդգրկել Սամվել Ալեքսանյանին

Մայիս 25,2021 13:28

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսին վարչապետի ընտրության ժամանակ ԱԺ-ում հայտարարեց, որ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված են լինելու, մինչդեռ «Իմ քայլի» ցուցակում Խաչատուր Սուքիասյանին ու Գուրգեն Արսենյանին են ընդգրկում:

Հրաչ Հակոբյան

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հարցին, թե այս 3 տարում այդ ինչո՞ւ այսպես շրջադարձային մտափոխության ենթարկվեց Փաշինյանը՝ պատասխանեց. «Իմ կարծիքով դժվար է տարանջատել՝ օրինակ, Խաչատուր Սուքիասյանը գործարա՞ր է, թե՞ քաղաքական գործիչ: Սուքիասյանները 4 եղբայր են, նրանք ամենքն ունեն մի ոլորտի բիզնես, այդ թվում Խաչատուր Սուքիասյանն ունի բիզնես, որը միգուցե հանձնված է կառավարման: Ես մանրամասներին չեմ տիրապետում: Բայց ըստ իս, Խաչատուր Սուքիասյանը շատ ավելի երկար տարիներ զբաղվել է քաղաքականությամբ, նա անգամ հետապնդվել է իր քաղաքական հայացքների համար 2008-ի Մարտի 1-ի հետընտրական պրոցեսների ժամանակ: Խաչատուր Սուքիասյանն այն քաղաքական գործիչներից էր, որը հետապնդվում էր քաղաքական հայացքների համար, իսկ իր եղբայրները որպես գործարարներ հետապնդվում էին օրվա իշխանությունների կողմից: Այնպես որ, իմ կարծիքով, դժվար է այս պահի դրությամբ ասել՝ Խաչատուր Սուքիասյանը քաղաքական գործի՞չ է, թե՞ գործարար»:

Հարցին՝ կկարողանա՞ք ասել՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործի՞չ է, թե՞ գործարար՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը ժամանակին հայտարարել է, որ նա ունի բիզնեսներ, որը հանձնել է կառավարման եւ այս պահի դրությամբ ես չեմ կարող ասել՝ նա քաղաքական գործի՞չ է, թե՞ գործարար»:

Ըստ Հրաչյա Հակոբյանի, նախկին ԱԺ-ի հետ համեմատած այս խորհրդարանը տարբերվում է: Նա հաստատեց, որ ՔՊ-ի ցուցակում ընդգրկված են Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, ուստի լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է գործարարներից Սամվել Ալեքսանյանին էլ ընդգրկեք՝ նա պատասխանեց. «Չեմ կարծում: Եթե հնարավոր լիներ, նման խոսակցություն կլիներ: Ինքը ասել է, որ նա զբաղվում է հետայսու միայն իր բիզնեսներով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31