Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական նիստը հետաձգվեց, հաշվի առնելով, որ այն չի կարող տեղի ունենալ Արմեն Գևորգյանի պաշտպանի բացակայությամբ

Մայիս 25,2021 13:44

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը մինչև հունիսի 15-ը։

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է, որ մայիսի 24-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ, գտնվելու է արձակուրդում և միջնորդել է հետաձգել այսօրվա դատական նիստը։ Բացի այդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նույնպես տեղեկացրել է իր արձակուրդ մեկնելու մասին։ Դատավորը նշեց, որ Վարդևանյանի արձակուրդ մեկնելը խնդիր չի առաջացնելու, քանի որ Ռ․ Քոչարյանն ունի նաև այլ պաշտպաններ։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկեց, նշելով, որ պաշտպանների արձակուրդ մեկնելու մասին նրանք տեղեկանում են հենց դատական նիստի օրը։ Ի պատասխան սրան, Վարդևանյանը հայտարարեց, որ արձակուրդից օգտվելու իրավունք ունեն բոլորը և դրա մեջ որևէ արտառոց բան չկա։ Ժամանակին դատավոր Աննա Դանիբեկյանը նույնպես մեկնել է արձակուրդ։

Հաշվի առնելով, որ Էրիկ Ալեքսանյանի բացակայությամբ դատական նիստը չի կարող տեղի ունենալ, այսօրվա նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31