Կորոնավիրուսի հաղթահարման համար հատկացված միջոցների օգտագործման արագ գնահատումը ողջ աշխարհում վեր է հանել հաշվետվողականության հարցերում բացթողումներ և պահանջում է ավելի խիստ վերահսկողություն այդ ուղղությամբ ներկայում շարունակվող միջոցառումների նկատմամբ
Միջազգային բյուջետային գործընկերությունը (ՄԲԳ), որը միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է (International Budget Partnership) Վաշինգտոնում գտնվող կենտրոնակայանով, հրապարակել է հաշվետվողականության համաշխարհային գնահատման քարտը (scorecard), որը վեր է հանել համատարած թերություններ կորոնավիրուսի հաղթահարման համար հատկացված աջակցության ծրագրերի թափանցիկության և հաշվետվողականության հարցերում։ Աջակցության այդ ծրագրերը 2020թ․ վերջի դրությամբ բոլոր երկրները վերցրած գնահատվել են 14 տրիլիոն ԱՄՆ դոլար։ Առանձնակի կարևորություն ունի այն, որ իշխանությունները լինեն թափանցիկ և հաշվետու, քանի որ այսպիսի մեծածավալ ծախսերն ունենում են կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքներ ինչպես իրենց երկրների հանրային ֆինանսների համակարգերի, այնպես էլ, որն առավել կարևոր է, բնակչության վրա։
Կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջոցների կառավարման թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության՝ 26 ցուցանիշների միջոցով 120 երկրներում իրականացված արագ գնահատումը վեր հանեց, որ այդ երկրների՝
- ավելի քան երկու երրորդում իշխանություններն ի վիճակի չեն եղել հաշվետու կերպով կառավարելու այդ արտակարգ իրավիճակի հաղթահարման համար նախատեսված աջակցության փաթեթները,
- մոտ երկու երրորդում չի ապահովվել այդ նպատակով իրականացված գնումների գործընթացների թափանցիկությունը,
- համարյա կեսում աջակցության փաթեթները մշակվել և ընդունվել են՝ շրջանցելով օրենսդիր իշխանությունը,
- միայն մեկ քառորդում են ազգային բարձրագույն հաշվեքննիչ մարմինները հրապարակել ընթացիկ հաշվեքննիչ զեկույցներ։
Ինչպես նշում է Միջազգային բյուջետային գործընկերության հանրային քաղաքականության գծով ավագ տնօրեն պարոն Վիվեկ Ռամկումարը, «Երբ ճգնաժամը սկսվեց, մենք հորդորում էինք իշխանություններին լինել թափանցիկ և հաշվետու, քանի որ մեր Բաց բյուջեի պարբերաբար անցկացվող հարցումներից մենք գիտեինք, որ գլոբալ առումով առկա էին թերություններ հաշվետվողականության համակարգերի առումով։ Դժբախտաբար, այս գնահատման քարտը ցույց է տալիս, որ չափից շատ կառավարություններ չեն արդարացնում իրենցից սպասվող ակնկալիքներն ի վնաս իրենց երկրների հանրությանը, որոնց նրանք պետք է ծառայեն»։
Կարդացեք նաև
Չնայած համաշխարհային մասշտաբով, ընդհանուր առմամբ մռայլ պատկերի՝ զեկույցում վեր են հանված տարբեր երկրներից խոստումնալից օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ հնարավոր է արձագանքել և այլ կերպ՝ նույնիսկ ունենալով սահմանափակ միջոցներ։
- Պարագվայը ստեղծել է մեկ պատուհանի կայք, որում հրապարակվում է համավարակի հետ կապված ողջ գնումների վերաբերյալ տեղեկատվությունը։
- 22 երկրներ, որոնց թվում իրարից տարբերվող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բանգլադեշը, Կանադան և Տոգոն՝ ընդունելով համավարակի հետևանքների անհամաչափորեն ավելի բացասական ազդեցությունը կանանց վրա, հրապարակում են տեղեկատվություն այն քաղաքականությունների վերաբերյալ, որոնց թիրախում կանայք են։
- Սիերրա Լեոնեի ազգային հաշվեքննիչն օգտագործել է իրական ժամանակում իրականացվող հաշվեքննության մեթոդը՝ որը հիմնված է Էբոլայի ճգնաժամի փորձի վրա։
- Քաղաքացիական այնպիսի նախաձեռնություններ, ինչպես, օրինակ, Ասիվիկելանեն Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որը ջրամատակարարման և սանմաքրման ծառայությունների որակին հետևում է՝ կիրառելով գնահատման քարտի մեթոդը, իշխանությունների կողմից ճանաչվել են արժեքավոր և իշխանության մարմիններին հանձնարարվել է նույնպես կիրառել այն։
CARE International-ի գլխավոր քարտուղար Սոֆիա Շպրեխման Սինեյրոյի խոսքով․ «Եթե մենք լուրջ ենք վերաբերվում հավասարությանը և արդարությանը, ապա պետք է լուրջ վերաբերվենք հաշվետվողականությանը։ Պետք է ապահովվի, որ օժանդակության տրամադրումը հասնի նրանց, որոնք առավել չափով դրա կարիքն ունեն»։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված Հայաստանի իշխանությունների՝ 2020 թ մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընդունված և իրականացված/իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության միջոցառումների հաշվետվողականության մակարդակը գնահատվել է սահմանափակ, որն ըստ հետազոտության մեթոդաբանության հաշվետվողականության նախավերջին մակարդակն է (ավելի ցածր մակարդակ համարվում է նվազագույն մակարդակը)։ Հաշվետվողականության նույն մակարդակում են գտնվում նաև հետազոտության մեջ ընդգրկված 120 երկրներից ևս 55 երկրների իշխանությունները։
Հարկ է նշել, որ հաշվետվողականության բարձրագույն՝ էական մակարդակ չունի և ոչ մի երկիր։ Ընդամենը 4 երկրների (Ավստրալիա, Նորվեգիա, Պերու և Ֆիլիպիններ) իշխանությունների հաշվետվողականության մակարդակը համապատասխանում է համարժեք մակարդակին։ Եվս 29 երկրների իշխանությունների հաշվետվողականության մակարդակը գնահատվել է որոշ չափով հաշվետու, իսկ հաշվետվողականության նվազագույն մակարդակ ունեն 31 երկրների իշխանությունները։ Այսպիսով Հայաստանի իշխանությունները հետազոտության մեջ ներառված 120 երկրների շարքում հաշվետվողականության մակարդակով 55 այլ երկրների իշխանությունների հետ կիսում են 34-ից 89-րդ տեղերը։
ԹԻՀԿ–ը հանդիսանում է Միջազգային բյուջետային գործընկերության գործընկերը Հայաստանում։
Հետազոտությամբ վեր հանված մյուս երեք բնութագրիչներով (թափանցիկություն, մասնակցություն և վերահսկողություն) ևս Հայաստանն ունի համեստ արդյունքներ։ Ինչպես և հաշվետվողականության դեպքում է, թափանցիկության մակարդակը նույնպես գնահատվել է որպես սահմանափակ, իսկ մասնակցության և վերահսկողության մակարդակներն էլ ավելի ցածր են՝ գնահատվելով որպես նվազագույն։
Միջազգային բյուջետային գործընկերության (ՄԲԳ) կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման համար հատկացված աջակցության ծրագրերի հաշվետվողականության համաշխարհային գնահատման քարտի հիմնական արդյունքները և առաջարկությունները
Հաշվետվողականության մակարդակները COVID-ի հարկաբյուջետային քաղաքականության վաղ արձագանքներում
Հաշվետվողականության մակարդակ | Երկրների քանակ (120-ից) |
Երկրներ | ||
Էական | 0 | |||
Համարժեք | 4 | Ավստրալիա, Նորվեգիա, Պերու, Ֆիլիպիններ | ||
Որոշ չափով | 29 | Բրազիլիա, Բուլղարիա, Կանադա, Չիլի, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Խորվաթիա, Դոմինիկյան Հանրապետություն, Ֆիջի, Ֆրանսիա, Գերմանիա, Ինդոնեզիա, Իտալիա, Ջամայկա, Ճապոնիա, Ղրղզստան, Մալայզիա, Մոնղոլիա, Նոր Զելանդիա, Պարագվայ, Լեհաստան, Պորտուգալիա, Սիերա Լեոնե, Սլովակիա, Սլովենիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Շվեդիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ | ||
Սահմանափակ | 56 | Աֆղանստան, Արգենտինա, Հայաստան, Ադրբեջան, Բանգլադեշ, Բենին, Բոլիվիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բոտսվանա, Կամերուն, Չինաստան, Կոտ դ’Իվուար, Չեխիա, Էկվադոր, Եգիպտոս, Էլ Սալվադոր, Վրաստան, Գանա, Գվատեմալա, Հոնդուրաս, Հորդանան, Ղազախստան , Քենիա, Լեսոտո, Լիբերիա, Մակեդոնիա, Մադագասկար, Մալի, Մեքսիկա, Մոլդովա, Մարոկկո, Մոզամբիկ, Նամիբիա, Նեպալ, Նիկարագուա, Նիգեր, Նիգերիա, Պակիստան, Պապուա Նոր Գվինեա, Ռումինիա, Ռուսաստան, Ռուանդա, Սան Տոմե և Պրինսիպի, Սենեգալ, Սերբիա, Սոմալի, Հարավային Կորեա, Իսպանիա, Շրի Լանկա, Թայլանդ, Թիմոր-Լեստե, Տոգո, Տրինիդադ և Տոբագո, Ուկրաինա, Վիետնամ, Զամբիա | ||
Նվազագույն | 31 | Ալբանիա, Ալժիր, Անգոլա, Բուրկինա Ֆասո, Բուրունդի, Կամբոջա, Չադ, Կոմորյան կղզիներ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Հասարակածային Գվինեա, Էսվատինի, Եթովպիա, Հունգարիա, Հնդկաստան, Իրաք, Լիբանան, Մալավի, Մյանմա, Քաթար, Սաուդյան Արաբիա, Հարավային Սուդան, Սուդան, Տաջիկստան, Տանզանիա, Գամբիա, Թունիս, Թուրքիա, Ուգանդա, Վենեսուելա, Եմեն , Զիմբաբվե |
Հիմնական արդյունքներ
- Իշխանությունները չեն իրականացրել հաշվետվողականության ընդլայնմանն ուղղված առանցքային միջոցառումները
Հետազոտության մեր ներառված երկրների համարյա կեսի իշխանությունները հիմնականում չեն ներկայացրել համապարփակ հաշվետվություններ կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման ուղղությամբ իրենց կողմից իրականացված միջոցառումների վերաբերյալ։ Երկրների համարյա երկու երրորդի իշխանությունները հրապարակել են շատ սահմանափակ տեղեկատվություն համավարակին առնչվող գնումների վերաբերյալ։ Երկրների միայն մոտ մեկ քառորդում է մինչև 2020թ վերջն իրականացվել համավարակի հետ կապված ծախսերի հաշվեքննություն։ Վերջապես, հետազոտության մեջ ներգրավված 120 երկրներից միայն 22 -ում է հրապարակվել տեղեկատվություն հանրային քաղաքականության այնպիսի նախաձեռնությունների վերաբերյալ, որոնք հատուկ թիրախավորել են կանանց (ներառյալ հղի և կրծքով կերակրող կանանց, կին գործարարներին, տնատնտեսություն գլխավորող կանանց, ընտանեկան բռնության զոհ կանանց, և այլն) և միայն երեք երկրներում (Կանադա, Ֆիլիպիններ և Շվեդիա) են հրապարակվել զեկույցներ համավարակի հետևանքների հաղթահարման միջոցառումների գենդերային ազդեցության վերաբերյալ։
- Համավարակի ժամանակ օրենսդիր մարմինների դերը սահմանափակ էր
Հետազոտության մեջ ներառված երկրների համարյա կեսում իշխանությունները համավարակի հետ կապված ընդունում էին հարկաբյուջետային քաղաքականության միջոցառումների վերաբերյալ տարբեր տեսակի որոշումներ՝ շրջանցելով դրանց՝ օրենսդրի կողմից հաստատելու սովորական գործընթացը։ Դա, չնայած, արդարացվում էր հրատապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ կանխում էր հանրային բանավեճը և, ի վերջո, թուլացնում կառավարության հարկաբյուջետային քաղաքականության որոշումների համարժեք քաղաքական աջակցությունը։
- Համավարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված փաթեթների ընդունման և կիրարկման վերաբերյալ որոշումների կայացման վրա հանրության ազդեցությունը, մասնավորապես նրանց, ովքեր առավել շատ են տուժել ճգնաժամից, եղել է շատ քիչ կամ այն ընդհանրապես չի եղել
- Ճգնաժամը ծնել է նորարարական որոշումներ
Հետազոտության մասնակից երկրների համարյա կեսում իշխանությունները ստեղծել են հեշտ գտնվող և մատչելի կայքեր՝ որում ներկայացված է եղել տեղեկատվություն համավարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված իրենց կողմից իրականացվող միջոցառումների մասին։ Դրանց մի մասում եղել է միայն ընդհանուր տեղեկատվություն այդ միջոցառումների մասին, իսկ որոշներում ներառված է եղել մանրամասն տեղեկատվություն դրանց համար հատկացված միջոցների և ծախսերի վերաբերյալ։
Առաջարկություններ
- Քայլեր ձեռնարկել հիմա՝ ուժեղացնելու համար համավարակի ճգնաժամին հակազդելուն ուղղված շարունակական միջոցառումների հաշվետվողականությունը
- Ապագա ճգնաժամերին ավելի լավ պատրաստված լինելու նպատակով ուժեղացնել տարեկան բյուջետային գործընթացում ամրագրված հաշվետվողականության կարողությունները և հիմնարար համակարգերը
- Աջակցել իշխանություններին՝ լինելու լիովին բաց և հաշվետու ներկա և ապագա ճգնաժամերի ժամանակ իրենց կողմից վարվող հարկաբյուջետային քաղաքականության հարցերում
Հաշվետվողականության մակարդակները COVID-ի հարկաբյուջետային քաղաքականության վաղ արձագանքներում
Երկիր | Թափանցիկություն | Մասնակցություն | Վերահսկողություն | Հաշվետվողականություն |
Աֆղանստան | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն |
Ալբանիա | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն |
Ալժիր | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն |
Անգոլա | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն
|
Արգենտինա | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն |
Հայաստան | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն |
Ավստրալիա | Համարժեք տեղեկատվություն | Սահմանափակ մասնակցություն | Համարժեք վերահսկողություն | Համարժեք հաշվետվողականություն |
Ադրբեջան | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն |
Բանգլադեշ | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն |
Բենին | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն |
Բոլիվիա | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն |
Բոսնիա և
Հերցեգովինա |
Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն |
Բոտսվանա | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն |
Բրազիլիա | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Համարժեք վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն |
Բուլղարիա | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն |
Բուրկինա Ֆասո | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն |
Բուրունդի | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն |
Կամբոջա | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն |
Կամերուն | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն |
Կանադա | Որոշ չափով տեղեկատվություն | Սահմանափակ մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն |
Չադ | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն |
Չիլի | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն |
Չինաստան | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն |
Կոլումբիա | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն |
Կոմորյան կղզիներ | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն |
Կոստա Ռիկա | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Համարժեք վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն |
Կոտ դ ‘Իվուար | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն |
Խորվաթիա | Համարժեք տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն |
Չեխիայի Հանրապետություն | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն |
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն |
Դոմինիկյան Հանրապետություն | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն |
Էկվադոր | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն |
Եգիպտոս | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն |
Էլ Սալվադոր | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն |
Հասարակածային Գվինեա | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն |
Էսվատինի | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն |
Եթովպիա | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն |
Ֆիջի | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
Ֆրանսիա | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
Վրաստան | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Գերմանիա | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
Գանա | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Գվատեմալա | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Հոնդուրաս | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Հունգարիա | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն | |
Հնդկաստան | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն | |
Ինդոնեզիա | Որոշ չափով տեղեկատվություն | Սահմանափակ մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
Իրաք | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն | |
Իտալիա | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
Ջամայկա | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Համարժեք վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
Ճապոնիա | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
Հորդանան | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Ղազախստան | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Քենիա | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Համարժեք վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Ղրղզստան | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
Լիբանան | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն | |
Լեսոտո | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Լիբերիա | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Հյուսիսային Մակեդոնիա | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Մադագասկար | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Մալավի | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն | |
Մալայզիա | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Մալի | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Մեքսիկա | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Մոլդովա | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Մոնղոլիա | Համարժեք տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
Մարոկկո | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն | |
Մոզամբիկ | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Մյանմա | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն | |
Նամիբիա | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Նեպալ | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն
|
Սահմանափակ հաշվետվողականություն | |
Նոր Զելանդիա | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Համարժեք վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
Նիկարագուա | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Նիգեր | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Նիգերիա | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
Նորվեգիա | Համարժեք տեղեկատվություն | Էական մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Էական հաշվետվողականություն | |
Պակիստան | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Պապուա Նոր Գվինեա | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Պարագվայ | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
Պերու | Էական տեղեկատվություն | Որոշ չափով մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Համարժեք հաշվետվողականություն | |
Ֆիլիպիններ | Էական տեղեկատվություն | Սահմանափակ մասնակցություն | Էական վերահսկողություն | Համարժեք հաշվետվողականություն | |
Լեհաստան | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
Պորտուգալիա | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Համարժեք վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
Քաթար | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն | |
Ռումինիա | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Ռուսաստան | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Ռուանդա | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Սան Տոմե և Պրինսիպի | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Սաուդյան Արաբիա | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն | |
Սենեգալ | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Սերբիա | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Սիերա Լեոնե | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
Սլովակիա | Համարժեք տեղեկատվություն | Սահմանափակ մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
Սլովենիա | Որոշ չափով տեղեկատվություն | Սահմանափակ մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
Սոմալի | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Հարավաֆրիկյան Հանրապետություն | Որոշ չափով տեղեկատվություն | Սահմանափակ մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
Հարավային Կորեա | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Հարավային Սուդան | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն | |
Իսպանիա | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Շրի Լանկա | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Սուդան | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն | |
Շվեդիա | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Համարժեք վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
Տաջիկստան | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն | |
Տանզանիա | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն | |
Թայլանդ | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Գամբիա | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն | |
Թիմոր-Լեստե | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Տոգո | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Տրինիդադ և Տոբագո | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Թունիս | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն | |
Թուրքիա | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն | |
Ուգանդա | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Ուկրաինա | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Մեծ Բրիտանիա | Որոշ չափով տեղեկատվություն | Սահմանափակ մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
ԱՄՆ | Որոշ չափով տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Էական վերահսկողություն | Որոշ չափով հաշվետվողականություն | |
Վենեսուելա | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն | |
Վիետնամ | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Սահմանափակ վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Եմեն | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն | |
Զամբիա | Սահմանափակ տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Որոշ չափով վերահսկողություն | Սահմանափակ հաշվետվողականություն | |
Զիմբաբվե | Նվազագույն տեղեկատվություն | Նվազագույն մասնակցություն | Նվազագույն վերահսկողություն | Նվազագույն հաշվետվողականություն | |