Վերջին օրերին կարկտահարությունից եւ ուժգին քամուց ավերածություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզի քսանից ավելի համայնքներում։ Այս մասին այսօր ԱԺ լիագումար նիստում բարձրաձայնեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը։ «Գյուղեր կան, որոնք ամբողջությամբ կորցրել են բերքը։ Գյուղացին վարկերի տակ է, անելանելի վիճակում։ Պետությունը պետք է կանգնի գյուղացու կողքին։ Կառավարությանն առաջարկում ենք անհապաղ ձեւավորել վնասների գնահատման հանձնաժողով, այլապես գյուղացին պատրաստ կլինի գործողությունների։ Եթե այսօր կառավարությունը չօժանդակի, գյուղացին պատրաստվում է փողոց փակել։ Անձամբ եմ շրջել, խոսել եւ խնդրել, որ նման քայլի չդիմեն»,-նշեց Արայիկ Աղաբաբյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ