Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ կունենանք արձագանք մեր դաշնակիցներից»․ Լիլիթ Մակունց

Մայիս 25,2021 12:18

«Հանրությանը տիրող որոշ տրամադրություններ առավոտից ներթափանցել են խորհրդարան։ Մեր ընդդիմադիր գործընկերների շեշտադրումներին ի պատասխան հիշեցնեմ, որ իշխանությունը, ելնելով ՀՀ անվտանգային շահերից, դիմել է ՀԱՊԿ-ին եւ ՌԴ-ին՝ ՀՀ տարածք ներթափանցման առիթով աջակցություն ստանալու համար»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Կարծում եմ՝ կունենանք արձագանք մեր դաշնակիցներից։ Ինչ վերաբերում է մյուս պետություններից օգնության առաջարկներին, ապա ԱԳ նախարարը հանդիպում է գործընկերների հետ։ Խնդրում եմ հավասարակշռված դիրքերից խոսել ՀՀ շահերի մասին։ Կրկնում եմ՝ կարծում եմ, որ առաջարկ դեռեւս կստանանք»։

Հիշեցնենք, որ ԱԺ այսօրվա նիստում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կասկածի տակ դրեց ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի՝ որպես դաշնակիցներ ցուցաբերած քայլերը, ԲՀԿ-ից Արման Աբովյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ եթե իշխանությունը նախընտրում է ներխուժած թուրքի դեմ չկռվել, ապա ինչո՞ւ ենք ռուսից ինչ-որ բանի սպասում։

Մակունցի ելույթից հետո, նկատի ունենալով Աբովյանի ասածը, Բաբաջանյանն առաջարկեց հանրայնացնել, թե մասնավորապես ինչպիսի՞ բովանդակությամբ է ՀՀ-ն պաշտոնապես դիմել ՌԴ-ին՝ Ադրբեջանի կողմից իր տարածքային ամբողջականության խախտման փաստին արձագանքի ակնկալիքով։ «Կամ վարչապետին հրավիրեք այստեղ, թող պարզաբանի»,-ասաց նա։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31