«Առաջին հերթին չպետք է տպավորություն թողնես, որ քեզ հետ կարելի է նման ձևով վարվել»,-«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբում քիչ առաջ մեկնարկած դաշինքի առաջնորդների համատեղ ասուլիսի ընթացքում պատասխանելով Սյունիքում իրավիճակի և իշխանությունների վարած քաղաքականության մասին հարցին՝ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:
Նրա համոզմամբ՝ եթե քո քայլերով, քաղաքական հայտարարություններով դու այդպիսի տպավորություն թողնում ես, ստեղծված իրավիճակում անընդհատ ունենալու ես նման խնդիրներ, քանի դեռ իրենք սպասելիքներ ունեն ՀՀ-ից, որոշ հարցերի շուրջ լրացուցիչ զիջումներ:
Այս հարցի առիթով Ռոբերտ Քոչարյանը վստահեցրեց՝ ՀՀ-ն պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու, ինչն այսօր չի արվում. «Հնարավոր է նաև և առաջին հերթին պետք է բանակցային ճանապարհով այդ խնդիրը լուծել, բայց ՌԴ-ի միջնորդությամբ, եթե այս հարցը լուծում ստանա, վաղը մյուս օրը մեկ այլ խնդիր լուծելու համար մեկ այլ պրոբլեմ է ստեղծվելու սահմանի մեկ այլ հատվածում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ