Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն օգնում է Պարենի համաշխարհային ծրագրին մարդասիրական օգնություն տրամադրել հակամարտությունից տուժածներին Հայաստանում

Մայիս 25,2021 12:10

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ողջունում է Եվրոպական միության  (ԵՄ) կողմից տրամադրված  1.3 միլիոն եվրոյի ներդրումը՝ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց դրամական օգնություն տրամադրելու նպատակով:

Օգնությունը տրամադրվում է ի լրումն ՀՀ կառավարության և նրա գործընկերների կողմից ՝ հակամարտության և COVID-19-ի համաճարակի հետևանքով տուժած անձանց աջակցությանն ուղղված ջանքերի։ «Մարդասիրական սկզբունքներից ելնելով՝ ԵՄ-ն արտակարգ հումանիտար օգնություն է տրամադրում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և նրանց հյուրընկալող բնակչությանը: Տեղահանված շատ մարդիկ հայտնվել են բարդ իրավիճակում, որն էլ ավելի է սրվում կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Դրամական օգնության շնորհիվ ՊՀԾ-ն աջակցում է առավել խոցելի անձանց վճարել ծայրահեղ անհրաժեշտության պարագաների, այդ թվում՝ սննդի համար»,- ասել է Ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

ՊՀԾ-ի կողմից իրականացված Պարենային անվտանգության գնահատման վերջին արդյունքների համաձայն երկրում շատ մարդիկ ունեն մարդասիրական օգնության կարիք:

«Մենք բարձր ենք գնահատում այս առատաձեռն և ժամանակին արված ներդրումը, որը կօգնի մեզ մեղմել հակամարտությունից տուժած մարդկանց տառապանքները, ինչպես նաև օգնել նրանց հոգալ սննդի և այլ հիմնական կարիքները»,- ասել է Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ, տնօրեն Ելենա Միլոշևիչը: «Եվրամիությունը հանդիսանում է ՊՀԾ-ի կարևորագույն գործընկերը ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում»:

ՊՀԾ-ի աջակցությունից օգտվող Հայաստանյան շահառուների համար ստեղծվել է հետադարձ կապի մեխանիզմ, որն ապահովում է ուղիղ կապ ՊՀԾ-ի հետ: Շահառուները կարող են զանգահարել 096 120 400 հեռախոսահամարով և գրել [email protected] էլեկտրոնային հասցեին` դրամական օգնության հետ կապված հետադարձ կապ հաստատելու, դիմումներ ներկայացնելու կամ բողոքների առկայության դեպքում: Սա ՊՀԾ-ին հնարավորություն կտա անդրադառնալ մտահոգություններին ու հարցումներին:

ՄԱԿի Պարենի համաշխարհային ծրագիրը 2020թի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է: Մենք աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն ենք, որը կյանքեր է փրկում արտակարգ իրավիճակներում և օգտագործում է պարենային օգնություն ՝ խաղաղության, կայունության և բարգավաճման ուղի կառուցելու համար հակամարտությունից, աղետներից և կլիմայի փոփոխության ազդեցությունից վերականգնվող մարդկանց համար

Եվրամիությունը և նրա անդամ պետությունները աշխարհում մարդասիրական օգնություն ցուցաբերելու առաջատարներն են: Մարդասիրական օգնությամբ Եվրոպան իր համերաշխությունն է արտահայտում ողջ աշխարհի կարիքավոր մարդկանց հանդեպ: Օգնությունը նպատակ է հետապնդում փրկել կյանքեր, կանխել և մեղմել մարդկային տառապանքը և ապահովել բնական և մարդածին աղետներից տուժած բնակչության ամբողջականությունն ու մարդկային արժանապատվությունը: Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO) միջոցով Եվրամիությունն ամեն տարի օգնում է հակամարտություններից և աղետներից միլիոնավոր տուժածների: Բրյուսելում գտնվող ԵՄ կենտրոնական գրասենյակը և տեղամասային գրասենյակների համաշխարհային ցանցը մարդասիրական կարիքների հիման վրա օգնություն են տրամադրում առավել խոցելի մարդկանց:  

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31