Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը հրաժարվել է ավագանու մանդատից, նրա մանդատն, ըստ ԲՀԿ ընտրական ցուցակի, փոխանցվել է Քրիստինա Վարդանյանին։
Այսօր այս մասին Երեւանի ավագանու հերթական նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա ողջունեց Քրիստինա Վարդանյանին, նշելով, որ միասին բավականին ժամանակ է` աշխատել են։ Քրիստինա Վարդանյանը քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրենն է։
«Իմ քայլը» դաշինքի ցուցակով ավագանու անդամ Աննա Ջավախյանն ու Էդգար Բարսեղյանը նույնպես հրաժարվել են մանդատից։ Ըստ ընտրական ցուցակի, Աննա Ջավախյանի մանդատը տրվեց Վիլեն Գայֆեջյանին։ Նա SOS հաղորդաշարի հաղորդավարն էր։
Էդգար Բարսեղյանի մանդատն էլ փոխանցվել է Նարեկ Պետրոսյանին։ Նա չէր ներկայացել ավագանու նիստին, սա պարզելուց հետո քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց՝ այդքան շուտ պետք չէ ծափահարել։ Նարեկ Պետրոսյանն էլ մանդատը «չօգտագործած»՝ հրաժարվել է դրանից։
Կարդացեք նաև
«Դրա համար էլ չի եկել»,-արձագանքեց Հայկ Մարությանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ