Ինչպես արդեն հաղորդվել էր նախապես, համավարակի տարածմանը ակամայից չնպաստելու, շփումներն ու ուղևորությունները սահմանափակելու միտումով՝ Սամբոյի եվրոպական ֆեդերացիան որոշել էր պատանիների, երիտասարդների, մեծահասակների Հին աշխարհամասի 2021թ. առաջնությունն անցկացնել համատեղ՝ մայիսի 26-ից 29-ը և որպես մրցավայր էր ընտրել Կիպրոսի Լիմասոլ քաղաքը:
Մայիսի 25-ից մասնակից թիմերը կժամանեն Կիպրոս: Ըստ նախնական հայտերի սպասվում է 28 պետության մասնակցություն. Հայաստան, Ադրբեջան, Ավստրիա, Բելառուս, Բուլղարիա, Գերմանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մակեդոնիա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Չեխիա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա:
Նշենք, որ մրցումներն անց են կացվելու նոր քաշային կարգերով և մրցավարական նորացված կանոններով՝ համաձայն Միջազգային օլիմպիական կոմիտեի պահանջների, ինչը պարտադիր է Սամբոյի՝ օլիմպիական մարզաձևի դառնալու ճանապարհին:
Ինչպես միշտ, Հայաստանի սամբոյի հավաքականները մրցավայր են մեկնում մեծ հավակնություններով: «Spyros Kyprianou Sports Center Limassol» մարզասրահի գորգերին ուժերը մրցակիցների հետ կչափեն և մեր երկրի մարզական պատիվը կպահեն 35 մարզիկ-մարզուհի:
Կարդացեք նաև
Ստորև ներկայացնում ենք մեր հավաքականների մարզիկներին ըստ քաշային կարգերի:
Պատանիների առաջնություն՝ տղաներ
Արամ Խաչիկյան-53 կգ
Մեսրոպ Նիկոյան-64 կգ
Վիլիկ Սահակյան-71 կգ
Արտյոմ Ադամյան-79 կգ
Սմբատ Հակոբյան-88 կգ
Արթուր Հարությունյան-98 կգ
Գրիգոր Բեկնազարյան-+98 կգ
Պատանիների առաջնություն՝ աղջիկներ
Անի Մարտիրոսյան-47 կգ
Սյուզաննա Կիրակոսյան-50 կգ
Մարիամ Ստեփանյան-54 կգ
Թամարա Գրիգորյան-59 կգ
Մարինե Աբրահամյան-65 կգ
Մոնիկա Մկոյան-72 կգ
Ագապի Հարությունյան-80 կգ
Երիտասարդների առաջնություն՝ տղաներ
Դավիթ Հովսեփյան-58 կգ
Նարեկ Ամիրյան-64 կգ
Դավիթ Աբրահամյան-71 կգ
Մամիկոն Ավետիսյան-79 կգ
Գոռ Հարությունյան-88 կգ
Դավիթ Հարությունյան-+98 կգ
Երիտասարդների առաջնություն՝ աղջիկներ
Ռուզաննա Բալասանյան-50 կգ
Տղամարդկանց առաջնություն
Գրիգոր Մխիթարյան-58 կգ
Մաքսիմ Մանուկյան-64 կգ
Անդրանիկ Նաղդալյան-71 կգ
Արթուր Հակոբյան-79 կգ
Արսեն Ղազարյան-88 կգ
Արման Ավանեսյան-98 կգ
Արման Մանուկյան-+98 կգ
Կանանց առաջնություն
Մելինե Մամիկոնյան-50 կգ
Վարսիկ Գրիգորյան-54 կգ
Աննա Մկրտչյան-+80 կգ
Մարտական սամբոյի առաջնություն
Արմեն Մնացականյան-58 կգ
Արամ Աղաջանյան-64 կգ
Մհեր Մերջանյան-71 կգ
Թաթուլ Ավագյան-79 կգ
Կիպրոս կմեկնեն նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Սարմեն Ամիրյանը, Գագիկ Ղազարյանը, Տիգրան Ղազարյանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, մրցավարներ Էդուարդ Ասլանյանը, Ազատ Անդրյանը և Վազգեն Մարգարյանը:
Վերջին երկուսը կմասնակցեն մրցավարների միջազգային սեմինար:
Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Պատանիների առաջնության գոտեմարտերը կկայանան մայիսի 26-ին, երիտասարդներինը՝ մայիսի 27-ին, տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի մրցամարտերը՝ մայիսի 28-ին և 29-ին:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա