«Այո, միանգամայն արդարացի սպասումներ կան, որ ՀԱՊԿ երկրները եւ այդ կառույցն առհասարակ պետք է ավելի հստակ արտահայտվեն այս խնդրի շուրջ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը։
Նա նշեց․ «Հասկանում եմ, որ հիմա այսբերգի միայն գագաթն է երեւում, բայց ճիշտ կլիներ, որ մեր դաշնակիցները հստակ արտահայտեն՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող գործողություններն անընդունելի են եւ պատասխան են ստանալու։ ՀԱՊԿ խորհրդարաններին կոչ եմ անում հաշվի առնել, որ նաեւ ՀԱՊԿ-ի հեղինակության խնդիրը կա։ Սա այն դեպքն է, որ միայն չերեւացող աշխատանքն արդյունավետ չէ, հստակ հայտարարություններ են պետք ՀԱՊԿ-ից՝ այս իրավիճակի շուրջ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ