Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր Պարեկային ծառայությունը կմեկնարկի հուլիսից․ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ապագա պարեկների հետ

Մայիս 25,2021 09:45

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը մայիսի 24-ին այցելել է Ոստիկանության կրթահամալիր՝ անձամբ զրուցելու հուլիսից Երևանում մեկնարկող նոր պարեկային ծառայության հնգամսյա ուսուցման մասնակիցների հետ ու տեղեկանալու նրանց պատրաստվածությանը, մտահոգություններին ու տրամադրվածությանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը, ՀՀ ոստիկանության Զորքերի ենթակա ստորաբաժանումների զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատարության գնդի հրամանատար Արթուր Ումրշատյանը, Նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող-խորհրդական Ամալյա Հովսեփյանը, այլք:

Նախարարի պաշտոնակատարը ապագա պարեկների հետ հարցուպատասխանի միջոցով քննարկել է Պարեկային ծառայության ստեղծման գործնական հարցերը, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում։

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31