Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վլադիմիր Եվսեև. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ մի խաղաղ դեմարկացիա տեղի ունենալ չի կարող. «Ժողովուրդ»

Մայիս 25,2021 10:04

ԱՊՀ ինստիտուտի Եվրասիական ինտեգրացիայի եւ ՇՈՍ զարգացման բաժնի ղեկավար, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս պահին չի կարող դեմարկացիա կամ դելիմիտացիա իրականացվել: «Դա խաղաղ գործընթաց է իրենից ենթադրում միայն այն դեպքում, երբ երկրների միջեւ գոնե գործընկերային հարաբերություններ են:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ մի խաղաղ դեմարկացիա տեղի ունենալ չի կարող: ՌԴ-ն իրավիճակը հանգուցալուծելու իրական ուղիներ է նշում, բայց դրանք պետք է ուղեկցվեն ուժով՝ ՀՀ իշխանությունների կողմից, այլապես այդ բոլոր պայմանավորվածությունները չեն գործելու: Ադրբեջանը փնտրելու է պատճառներ, որպեսզի իր պարտավորությունները չկատարի, իսկ դրա համար հարկավոր է ուժային բաղադրիչ, որը կապահովի այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտ պայմաններ», – նկատում է նա:

Միեւնույն ժամանակ փորձագետը զարմացած է, որ մինչեւ այժմ սահմանում համապատասխան աշխատանքներ չեն իրականացվել: «Ինձ համար անհասկանալի է, թե ինչու ձեր իշխանությունները քայլեր չեն նախաձեռնել՝ ապահովելու համար այդ սահմանի անվտանգությունը: Պատերազմից անցել է 6 ամիս, ակնհայտ էր, որ կարող են սահմանին նման դեպքեր լինել, եւ պետք էր կահավորում իրականացնել, այլ ոչ թե նստել եւ սպասել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31