Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն թվեր

Մայիս 25,2021 10:00

Ըստ «Գելափ ինթերնեյշնլ» ընկերության անցկացրած վերջին հարցման՝ ընտրական մրցավազքի առջեւում են «Իմ քայլը» դաշինքը, որն, ըստ երեւույթին, հանդես կգա որպես «Քաղաքացիական պայմանագիր», եւ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, համապատասխանաբար՝ 24.8 եւ 14.3 տոկոսով: Փաշինյանի վարկանիշը որոշ չափով ընկել է (այլ կերպ չէր կարող լինել), բայց կա մեկ այլ ուշագրավ հանգամանք. իշխանության հետ հնարավոր կոալիցիա կազմող ԲՀԿ եւ «Հանրապետություն» կուսակցությունները նույնպես շանսեր ունեն խորհրդարանի մաս կազմելու: Ընդ որում, ԲՀԿ-ին խորհրդարան «ձգելու» կարիք, կարծես թե, չկա, իսկ ահա «Հանրապետության» համար իշխանությունը, հավանաբար, պետք է որոշակի ջանք թափի:

Այսպիսով, այսօրվա դրությամբ Փաշինյանի կուսակցությունը միայնակ դժվար թե հավաքի ձայների 50 տոկոսը (նույնիսկ համայնքների ոչ-իշխանական ղեկավարներին հետապնդելով եւ այլ վարչական միջոցներով), բայց «դաշնակից» քաղաքական ուժերի հետ կարող է իշխանական կոալիցիա կազմել: Այդպիսին է, համենայնդեպս, այս պահի իրավիճակը, որը, բնականաբար, կարող է փոխվել:

Հարցման տվյալներով՝ ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնած քաղաքացիների թիվն ավելի մեծ է, քան նրանց, ովքեր հայտարարում են, թե չեն մասնակցելու, եւ դա, անշուշտ, դրական երեւույթ է՝ հակառակ դեպքում իշխանության հարցը կլուծի քաղաքացիների փոքրամասնությունը: Իսկ բացասականն այն է, որ, ըստ նույն հարցման, բարձր է այն քաղաքացիների տոկոսը, որոնք հրաժարվում են հայտնել իրենց նախասիրությունների մասին, կամ չեն կողմնորոշվել, կամ էլ՝ բոլորին դեմ են: (Չնայած հայաստանյան ընտրություններում «բոլորի դեմ» վանդակ գոյություն չունի. վանդակներ ընդհանրապես չկան՝ դուք քվեատուփ եք գցում ձեր նախընտրած քաղաքական ուժի թերթիկը): Չկողմնորոշվածների եւ «բոլորին դեմ»-երի առատ ներկայացվածությունը նշանակում է, որ մարդիկ իրենց նախընտրած ուժը հավակնորդների թվում չեն տեսնում:

«Գելափի» հարցումներին կարելի է, իհարկե, չհավատալ: Ի դեպ, այսօրվա իշխանության համակիրները, որոնք ՀՀԿ-ի ժամանակ ասում էին, որ բոլոր «գելափները» կատարում են իշխանության պատվերը եւ միշտ կանխատեսում են հանրապետականների հաղթանակը, այսօր նույն կազմակերպության հարցումներին վերաբերվում են որպես վերին ատյանի ճշմարտության:

Սակայն, բացի թվերից, կա նաեւ քաղաքական տրամաբանություն, որը բխում է ընտրազանգվածի առանձնահատկություններից: Մարդիկ հակված են լսել սուր, ծայրահեղական գնահատականներ՝ չափավոր քննադատությունն իրենց սրտով չի: Օրինակ, եթե մեկը, որը տրամադրված է ներկայիս վարչապետի դեմ, լսում է, որ Փաշինյանը ձախողված պետական գործիչ է, այդ գնահատականը նրան չի բավարարում՝ նա պարտադիր կցանկանա լսել «դավաճան» բառը: Իսկ նա, ով Քոչարյանի հանդեպ է լցված բացասական հույզերով, նա չի ցանկանում լսել երկրորդ նախագահի հասցեին ավելի մեղմ որակում, քան «թալանչի» եւ «մարդասպան»: Հենց դրա՛ համար են այդ երկու ուժերը ֆավորիտներ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հա, լաւ… հիմա գոնէ, վազ անցանք բացարձակ մեծամասնութեամբ իմքայլական նորոգուող վարչակարգի մը սարսափազդու հեքիաթից, եւ պիտի սկսինք պատկերացնել փաշինյանութեան քաղաքական վերապրումը՝ ընտրութիւններէն ետք կազմուելիք, երեւակայական դաշինքների միջոցաւ…

    լաւ ուրեմն, այս մտային մարզանքին մէջ, ինչո՞ւ չերեւակայենք որ ընտրութիւններէն ետք, Փաշինյանի խումբը դաշինք կազմէ… ՀԱԿ-ին հետ. հը՞… ինչու չէ՞… այդ պահին, Առաջին Նախագահը (որ փաստօրէն հիմա իսկ պատրաստակամ է բազմատեսակ դաշինքներ կնքելու), կ’որոշէ թէ՝ ինչն է, ըստ իրեն, աւելի վատն ու վտանգաւորը… երկու չարից փոքրագոյնը… Փաշինյա՞նը՝ վարչապետ, թէ, ասենք… օրինակի համար՝ Քոչարյանը… քանզի վերջինս ալ կարող է յետ-ընտրական դաշինքներ հաստատել, չէ՞…

    եթէ քաղաքական հալածանքներով թեկնածուներ բանտ չհասնին, եւ եթէ ընտրական մասսայական խարդախութիւններ տեղի չունենան, ապա, իր ու իր համակիրներուն համար՝ լաւագո՛յն պարագային, Փաշինյանը հետաքրքրական ընդդիմութիւն մը կրնայ գլխաւորել, յառաջիկայ նոր ԱԺ-ում

    ուրեմն, Փաշինյանի թունդ համակիրները թող ջանան իրեն համոզել որ ընդդիմադիր լուրջ թեկնածուները բանտարկէ, ապա անխնայ – ու աննախադէպ տարողութեամբ – ընտրակեղծիքների ձեռնարկէ… եւ լա՜ւ քէֆ մը կ’անեն, Հրապարակը, ընտրութեան գիշերը… թերեւս Թանկեանն ալ կու գայ նորէն, Բարի Արագիլ երգելու…

  2. Armen says:

    Ուզենք թե չուզենք, «բոմժերի» և «ժեխերի» ամբոխը (ժողովուրդ) հոկտեմբերի 27-ից հետո մեր երկրում իշխած վերնախավի ներկայացուցիչներից մեղմ ասած զզվում է: Վերջիններիս կողմից արհամարված լինելը միայն հերիք է նման զգացողություն ձևավորվելու համար: Հիմա արդեն չեն արհամարում, փորձում են խաբել՝ երկտակվում են, փոխում մաշկի գույնը, հրեշտակի ու անմեղի քող քաշում գլխներին, միակ տղամարդ լինելը մոռացության մատնելով: Իսկ իմ համոզմամբ, ով կամ ովքեր առնչվել են հոկտեմբերի 27-ի հետ, պետք է հանրածանոթ մեծատառով տառը գրեն իրենց ճակատներին և մաքրեն հայկական օդը իրենց ներկայությունից:

    • Հ.Շ. says:

      իսկ ինչո՞ւ «հոկտեմբերի 27»-ի կապակցութեամբ, ո՛րեւէ օրինական գործընթաց տեղի չունեցաւ, անցած երեք տարիներին… մինչդեռ, բոլորս ալ կ’ուզենք գիտնալ փաստացի իրականութիւնը, ճշմարտութիւնը, այն մասին եւս… ինչո՞ւ համար չկատարուեցաւ որեւէ բացայայտում, նաեւ այդ մասին… բացի մի հատից, ահաբեկիչները բանտում են չէ, ողջ… հարցաքննուելու ի վիճակի… եւ արդէն դրա կարիքն ալ չկայ, շատեր այնքան վստահ են – ստոյգ «համոզուած են», ձեր նախըտնրած արտայայտութեամբ -, որ հարկաւոր փաստերը պէտք որ շատ հեշտօրէն ներկայացուին, մնացեալներուս, որ բան չենք գիտեր… երեւի, «Նոր Հայաստանի» յեղափոխական վարչակարգը շատ զբաղած էր, տնտեսական սոսկալի թռիչքով… այդ ալ, չհասցուցին…

  3. Լավատես says:

    Մի քիչ թվաբանություն:
    24.8 + 14.3 = 39.1 սա մի ուժ է գլոբալ ծրագարավորողի համար:)
    Ի՞նչ ծրագրով պատասխանենք գլոբալ ծրագրավորողին:
    Եթե դու փոքր կրպակ ունես, չպետք է միավորվել սուպերմարկետի հետ՝ քո մրցակից փոքր կրպակին մեջտեղից հանելու համար, հակառակը՝ ինչքան հեռու լինես քեզնից շատ անգամ ուժեղներից, այնքան քեզ ու մրցակիցներիդ համար լավ: Եթե դու քո մրցակիցներով այնքան խելոք եք, որ հասկանում եք, որ ցանկացած սուպերմարկետ ձեր բոլորի բիզնեսի վերջն է, դուք միավորվում եք, դաշինք կազմում եւ ձեր էղած չեղածով հավասարվում սուպերմարկետին, հետո նոր որոշում՝ կամ սուպերմարկետի հետ դաշինք եք կազմում թե՞ նրան պատերազմ հայտարարում:

    Ա Մրցակցություն հավասարների՝ նույն կատեգորիայի անդամների միջեւ, Բ Դաշինք կամ պատերազմ (եւ ոչ թե անատամ պատերազմ կամ խաղաղություն, պատերազմի հականիշը խաղաղությունը չէ, այլ դաշինքն է), Գ Մրցակցության իմաստը ինչպես սպորտում՝ կանոններին համաձայն ընտրել լավագույնին եւ դարձնել նրան նպատակ, որին մյուսները պետք է ձգտեն գերազանցել, Դ Դաշինքի այլընտրանքը պատերազմն է եւ հակառակը, այլ կերպ, դաշինք ես կազմում, որ պատերազմես քեզ գերազանցող ուժի դեմ, իսկ եթե ընտրում ես դաշինքը այդ ուժի հետ, ապա անպայման պետք է միասին ձեռնոց նետել ձեզնից ուժեղին: Ե Սովորենք մրցակցի հետ դաշինք կնքել, բայց ոչ թե հանուն խաղաղության, այլ մեզնից յուրաքանչյուրից ավելի ուժեղին դաշինք կամ պատերազմ առաջարկությամբ: Ու նման լավ բաներ:

  4. Armen says:

    Կա մեկը որ մտածի,որ ինքը Թանկյանից ավելի հայրենասեր է: Հ.Շ., շատ ցանկալի է, որ Սերժ Թանկյանը հաճախակի երգի «Բարի արագիլ» – ը, ով չի ուզում՝ բարին իր հետ:

    • Հ.Շ. says:

      «Կա՞ մեկը որ…»… հետաքրքրական է… դուք ընդհանրապէս այս կերպով կը յայտնէք ձեր անհատական կարծիքը… երեւի տասը միլիոն հայերին, բոլորին քաջածանօթ էք, մօտից… (ես այն հայերից եմ, որ աւելի շուտ, կռունկի մասին մեր երգերը մտիկ կ’ընեմ… այս օրերին, աւելի քան երբէք, երեսուն տարիներէ ի վեր… )… գիտցէք սակայն որ երբեք ձեր եւ Թանկյանի նմաններին չենք թողեր, չենք լքէր, Մայր Հայաստանը… որպէսզի նա չենթարկուի հաւաքական բռնաբարումի, ինչպէս է որ է իր վիճակը, յատկապէս երեք տարիներէ ի վեր. մինչ այդ իմաստով, նորագոյն… ներթափանցումը, տակաւին ընթացքի մէջ է…

      • Հ.Շ. says:

        Յ.Գ. ի դէպ, այդ առաջին, մի հատ տունը որ խոստացած էր գնել Հայաստանում, գնե՞ց…

        իսկ ընդհանրապէս, 2018-էն ետք, նորէն այցելե՞ց Հայաստանը… քանի՞ անգամ, ինչի՞ համար, եւ ի՞նչ տեւողութեամբ (իր «Գաւաթ» սուրճը ծախելու կրպակին բացումը, եկէք չհաշուենք, այս տեսանկիւնից…)

        իսկ յեղափոխութենէն ետք, հայաստանեան համերգը ի՞նչ եղաւ… մինչդեռ նորէն կրնար հրամցնել «Բարի Արագիլ»ի իր աննման կատարումը…՝
        https://www.youtube.com/watch?v=sQXSJtshfY8

        ( այստեղ ալ, «չար Սերժ»ին հետ… խիստ յեղափոխական կեցուածքով անշուշտ…՝
        http://armenianweekly.com/wp-content/uploads/2013/02/serge-serj.jpg

  5. Հ.Շ. says:

    Քանի որ Խմբագիրը երաժշտագէտ է, եւ թերեւս ուրիշներն ալ կրնան հետաքրքրուիլ, մանրամասնեն թէ կրունկի մասին ինչ երգերու կ’ակնարկեմ, վերեւ:

    Կոմիտասինը անշուշտ իր անհասանելի տեղը ունի: Կայ նաեւ Գ. Էմինի բառերով «Գնա, կռունկ, երկրէ երկիր»ը, որ նաեւ մեր դասական երգացանկին մաս կը կազմէ:

    Սակայն այդ թեմայով – կամ ակնարկումով – կան նաեւ երկու հատ եւս, տարբեր մակարդակի, որոնց ծանօթացած եմ Յարութ Փամբուկչյանի շնորհիւ՝ «Կռունկներ անցան», եւ՝ «Ձիւն կու գար». այս վերջինին կապը այս նիւթին հետ այն է, որ կը սկսի «կռունկներ անցան հայոց աշխարհէն» բառերով. բայց դա էլ, մնացեալն ալ, սոսկալի կերպով այժմէական դարձան, անցեալ ամիսներին. այդտեղ կը գտնենք յատկապէս «հայդուկների» ժամանակավրէպ դառնալու նիւթը – որպէս բաղձանք… մէյ մը որ բոլոր ղարիպները կարենան վերադառնալ վաթան -. ու այդ մասին էր, նախորդ խմբագրականներէն մէկը, որու ներքոյ գրառում կատարած էի.
    Համացանցին վրայ չգտայ այս երգը, բայց ահա՝ https://sndup.net/97nx
    (սեղմել ներքեւ, կապոյն տառերով «Download audio! »ին վրայ)

    • Հ.Շ. says:

      ոհ, գտա… ՝
      https://www.youtube.com/watch?v=m78UiEU6Zz4

      այս էլ աւելի նուրբ – եւ կարծես թէ հարազատ, եւ աւելի բարբառային – կատարում մը՝
      https://ok.ru/group53378276524274/topic/69847020131826
      https://www.youtube.com/watch?v=C0cAWE1izpE

      մէյ մըն ալ, Ներսիկը՝
      https://www.youtube.com/watch?v=PeC_n9us978

      այս ալ, բառերը՝

      ՁՈՒՆ ԿԻԳԵՐ ՍԱՐՈՒՆ

      Ձուն կիգեր սարուն, կթափեր քարուն,
      Ըդ ինչ դաժան էր ըտ տարվա գարուն,
      Հեչ մեկ լէ չկար հարցներ մեր հալուն,
      Կռունկ լէ կիգեր հեդ Ծովասարուն:
      Էրգիր ավերվավ հըլավ աշխարհեն,
      Էլ բան չմնաց մեր շեն Էրգրեն,
      Շատ մարդիկ կորան հզար մուրազով,
      Սասուն լցվեցավ լաց ու կոցերով:
      Դաժան գարուներ էր, լիքն էր հոգսերով,
      Էն անդեր Էրգիրն լիքն էր դուշմանով,
      Ինչ հայ մնացինք ցրվանք աշխարքով,
      Թոնրի ծուխ կտրավ հայոց լեռներով:
      Զով արեք սարեր աշխարքն իմանա,
      Ինչքան ղարիբ կեր, բարով տուն դառնա,
      Թաղծոտ ղարիբներ հասնին վաթանին,
      Էլ հայդուկ չեղնի հայոց սարերին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31