Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Թովմասյան. «Այսօր մենք հասել ենք այն վիճակին, որ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը հպարտանում է նրանով, որ կարողացել է սեփական երկրում մի տեղից մյուս տեղը գնալ»

Մայիս 24,2021 23:55

«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն այսօր իր հրավիրած քննարկման ընթացքում արձանագրեց, որ մեր բոլոր հայրենակիցներին, ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, այսօր հետաքրքրում է մի հարց՝ մոտակա ժամանակներին ինչ է լինելու մեր երկրում:

«Հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերները մեզ՝ քաղաքականությամբ չզբաղված մարդկանց ստիպում են դառնալ ակտիվ մասնակիցներ: Դա է պատճառը, որ ես այսօր հրավիրել եմ ձեզ, որպեսզի փորձենք միասին գտնել այն լուծումները, որոնք անհրաժեշտ են իրավիճակից դուրս գալու համար: Իհարկե, համաձայն մեր երկրում գործող սահմանադրության: Ինչ է կատարվում հիմա: Նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրած այս իշխանությունը, այս կառավարությունը կրկին մեզ կանգնեցրել է մի նոր կապիտուլյացիոն պայմանագրի առջեւ: Ի տարբերություն նոյեմբերի 9-ի պայմանագրի, ինչը 44-օրյա պատերազմի հետեւանք էր, հիմա չկա ոչ մի կռիվ: Ուղղակի առանց որեւէ կրակոցի արդեն թշնամին մտել է մեր տարածք եւ փորձում է թելադրել իր ցանկությունները մեր երկրում: Նա արդեն հայտարարել է, որ ոչ մի բանի առաջ չի կանգնելու, չի հարցնելու ոչ հայկական կառավարությանը, ոչ ինչ-որ պարտնյորների: Նրանց նպատակն է՝ Զանգեզուրի միջանցքը բացելը եւ դրան հասնելը:

«Այսօր մենք հասել ենք այն վիճակին, որ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը հպարտանում է նրանով, որ կարողացել է սեփական երկրում մի տեղից մյուս տեղը գնալ: Այսինքն, հասել է Սեւ Լճի մոտ, նկարվել է եւ հպարտանում է, որ դա իրեն անել հաջողվել է: Պատկերացնո՞ւմ եք: Ես նույնիսկ արդեն չեմ զարմանա, եթե հիմա ձեզանից մեկն ասի, որ իր կողքին կանգնած մարդը ադրբեջաներեն էր խոսում: Սա նշանակում է, որ այսօր մենք մեր երկրում ապահով չենք, մեր երկիրն այսօր բաց դռներ է առաջինը մեր թշնամու համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31