Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ու՞մ ստորագրություն է դրած և այդ ու՞մ ականջին է փսփսացել, որ օրինակ Ռոբերտին ճիշտ է բերել Հայաստան: Սերժին ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանապետ նշակել…». Թևան Պողոսյան

Մայիս 24,2021 23:13

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես պատմաբան չեմ և պատմության ապագա ընկալումներին գիտական մոտեցում չեմ կարող ցուցաբերել, բայց իմ անձնական ընկալումը, հուսով եմ, որ ապագայում թոռներիս ներկայացնելու հնարավորություն ունենալու եմ:

Ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանը` հարցին պատասխանս կլիներ երեք ձևակերպումների շրջանակում. Լևոն-Հիմնադիր 1991, Լևոն-ազատագրիչ 1994, Լևոն «the Democrat»-2008: Բայց դա եթե չլիներ մեր պարտությունը: Իսկ հիմա այլ է լինելու: Նա մարդ է, որ ժամանակին ձևավորեց հայկական էլիտան, հիմք դրեց մեր ազգային արժեքների վերացմանը և իր խոսքով ամբողջ հայկական քաղաքական դաշտը թողեց պայքարի մեջ անցյալի հետ` հենց իր կերտած անցյալի:

Մեկ անգամ ասել եմ, որ չկա մեկը բացի նախագահ Տեր-Պետրոսյանից, ով ամենաշատն է ձևավորել և´ Ռոբերտ Քոչարյանին, և´ Սերժ Սարգսյանին, դե Նիկոլի մասին էլ իմաստ չկա խոսել: Բայց ի տարբերություն Ռոբերտի և Սերժի, Լևոնի ժառանգությունը ոչ ոք այնքան չավիրեց, ինչքան Նիկոլը: 2018-ի ապրիլ-մայիսին Լևոն «the Democrat»-ն ավիրվեց, 2020 նոյեմբերի 9-ին Լևոն-Ազատագրիչն իր վախճանը կնքեց որպես պատմական երևույթ, իսկ դրանից հետո վարվող քաղաքականությունը հենց Տեր-Պետրոսյանն է լավագույնս նկարագրել` նշելով, որ Նիկոլն ավելի վտանգավոր է, քան նույնիսկ ազերա-թուրքական քաղաքականությունը: Այդ վերջինի արդյունքում էլ դե հասկանալի է, որ Լևոն-Հիմնադրի պատմական կերպարի վերացումը կլինի, քանի որ վստահ եմ` լավ է հասկանում, որ թշնամու նպատակը Հայոց պետականության վերացումն է:

Այնպես որ, եթե որևէ մեղավոր եք ցանկանում գտնել, մի հատ ձեր մեջ սկսեք առաջինը նայել: Ու՞մ ստորագրություն է դրած և այդ ու՞մ ականջին է փսփսացել, որ օրինակ Ռոբերտին ճիշտ է բերել Հայաստան: Սերժին ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանապետ նշակել, … Նիկոլին ցուցակ վերցնել և առաջ տանել… բա էլիտա ձևավորելը հո պոզով պոչով չի լինում…

Արդեն ասել եմ, որ այն ուժը, ով պայքարելու է անցյալի հետ և ոչ թե առաջարկելու է ապագա ազգային օրակարգ, այլևս չի լինելու իմ քաղաքական հետաքրքրության դաշտում: Հուսամ, որ մեր ազգային պետականության ինքնության, Հայրենիքի 1994 թվականի սահմաններում վերածննդի և վերականգման մասին կլինեն հարցերը, որ կպատմեմ թոռներիս, այլ ոչ թե անձերի, որոնք իրենց անձնական դերակատարման մասին միայն հետաքրքրված էին:

Տեսնես մայիսի 28-ի ընդառաջ ապագայի մասին խոսք կլսե՞նք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31