ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հանրապետության օրվա առիթով ուղարկված նամակում:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում օգնություն տրամադրելուն,- ասվում է նամակում:- Հույս ունենք, որ մեկ տարի անց հակամարտությամբ և կորոնավիրուսի համաճարակով հիշված Ադրբեջանը կհաղթահարի այդ դժվարությունները և կդառնա ավելի զարգացած պետություն՝ շնորհիվ մարդկանց հիմնարար ազատությունների ու իրավունքի նկատմամբ հարգանքի և հարևանների հետ խաղաղ համագոյակցության»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ