Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հանդես էր գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականում, հայտնել է, որ իր համար անհասկանալի պատճառներով իրեն չեն հրավիրել մասնակցելու առաջիկա միջազգային խաղերին:
«Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից ինձ տեղեկացրել են, որ որոշ պատճառներով ինձ չեն հրավիրել միջազգային առաջիկա խաղերին: Տրամադրված պաշտոնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին և հաջողություն եմ մաղթում նրանց հետագա խաղերում»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև