Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս անձնավորությունն անպատասխանատու կերպով ցեխ է շպրտում նախկին պաշտոնյաների և գեներալների վրա». Խոսրով Հարությունյանը՝ Արման Բաբաջանյանի մասին

Մայիս 24,2021 21:03

Այսօր Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում մայիսի 24-ին տեղի ունեցող դատական նիստի ընթացքում պատասխանող Արման Բաբաջանյանն ու նրա ներկայացուցիչը ներկա չէին:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը դիմել է դատարան եւ խնդրում է դատարանին պարտավորեցնել Արման Բաբաջանյանին պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել, պահանջում է 2 միլիոն դրամ՝ որպես պատվին, արժանապատվությանը ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում:

Նշենք՝ 2019-ի ապրիլի 18-ին ԱԺ լիագումար նիստում, երբ ընտվում էր ՀԾԿՀ-ի նախագահ, թեկնածու Գարեգին Բաղրամյանին դիմելով՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասել է. «Ձեր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է արտոնագիր ՀԷԿ-երի, ջրային ռեսուրսների կառավարման համար եւ ակնհայտ է, որ այդ ոլորտներում  բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել: Եվ դա, ընդհանուր առմամբ, ձեր կրավորական հայացքի ներքո եւ մասնակցությամբ: Ընդհանրապես, այդ պաշտոնյաները, ա՛յ Աղվան Հովսեփյանը, Խոսրով Հարությունյանը, տարբեր գեներալների, երբ լիցենզիա էիք տալիս ՀԷԿ-եր  կառուցելու ու շարունակում են մնալ այդ մարդկանց  սեփականության տակ, որեւէ ձեւով փորձե՞լ եք դիմադրել, թույլ տալ չհամաձայնվել հանձնաժողովի որոշումների ընթացքում»:

Դատարանի դահլիճում Խոսրով Հարությունյանի ներկայացուցիչ Կարինե Բաղդասարյանը հայտարարեց. «Պատասխանողը հայցվորի վերաբերյալ հրապարակային ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որոնք ակնհայտ զրպարտություն են և արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը: Հրապակայնորեն ներկայացվել են հայցվորի անձի վերաբերյալ փաստացի տվյալներ, որոնք սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»:

Կարինե Բաղդասարյանը պնդեց՝  որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցով պատասխանողը չի հիմնավորել իր հայտարարությունները:

Խոսրով Հարությունյանը կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում: Նա  նշեց. «Ես ափսոսում եմ, որ պատասխանող կողմն այդպես էլ համարձակություն չգտավ ներկայանալ դատական նիստերին, որ իր դեմքին ասեի այն, ինչ հիմա հնչեցնում եմ: Ակնհայտ էր, որ իմ հասցեին հնչած այս արտահայտությունը լիագումար նիստում որևէ հիմք չունի, ավելին, համոզված լինելով, սկզբնական փուլում ենթադրելով, որ դա պատահական սպրդած միտք է, ես փորձել եմ մինչ դատական հայց ներկայացնելը քայլեր կատարել, հասնել խնդրի պարզաբանմանը, սակայն անպտուղ և անպատասխան:  Ակնհայտ է, որ այս հայտարարությունը հետապնդում է միայն քաղաքական ենթատեքստ: 2019 թվականի իշխանափոխությունից հետո այս իշխանությունը, համոզված լինելով, որ նրանք որևէ դրական բան հանրության կյանքում անել չեն կարող, նրանց մնում էր նախկին պաշտոնյաներին և զինվորականներին զրպարտելը: Այս անձնավորությունը անպատասխանատու կերպով ցեխ է շպրտում նախկին պաշտոնյաների և գեներալների վրա: Սա ուղղված է նաև բանակի վարկաբեկմանը»:

Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հարցին՝ ի՞նչն է պատճառը դատական նիստերի տևական ձգձգումների, քանի որ շուրջ երկու տարի ընթանում է այս գործով դատավարությունը, Կարինե Բաղդասարյանը պատասխանեց. «Հուսամ դրանք նպաստել են գործի արդյունավետ քննությանը, քանի որ այդ ժամանակահատվածում մեզ ու դատարանի համար պարզ դարձավ այն հանգամանքը, որ որևէ վերաբերելի ապացույց պատասխանողը չի ներկայացրել: Իսկ պատասխանող կողմից՝ դատական նիստերին չներկայանալը կարելի է գնահատել որպես ասելիք չունեցող անձի վարքագիծ»:

Նշենք, որ այս գործով դատարանը որոշում կկայացնի հունիսի 15-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Խոսրով Հարությունյանը մեկ օրվա ընթացքում կոռուպցիոն թեմայով դոկտորական կգրի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31