Մայիսի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մոնղոլիայի նորանշանակ դեսպան Դուլամսուրեն Դավաային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ավետ Ադոնցը համոզմունք հայտնեց, որ դեսպան Դուլամսուրեն Դավաան իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-մոնղոլական համագործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի հարստացմանը:
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
ՀՀ ԱԳՆ