Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են դատավորների կենսաթոշակային ապահովության համակարգում առկա խնդիրները

Մայիս 24,2021 20:11

Մայիսի 22-23-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կազմակերպեցին աշխատանքային քննարկում:

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ արդարադատության նախարարությունների, ՀՀ  դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներ:

Քննարկվեցին  «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքների նախագծերը, որոնց նպատակը դատավորների կենսաթոշակային ապահովության համակարգում առկա խնդիրների լուծումն է: Օրենքների նախագծերը մարտի 4-ին ընդունվել են առաջին ընթերցմամբ, որից հետո նախագծերի վերաբերյալ ստացվել են մի շարք  առաջարկություններ:

Խորքային եւ ընդհանրական քննարկումը հնարավորություն տվեց մինչեւ երկրորդ ընթերցում նախագծերը համապատասխանաբար լրամշակել՝  հաշվի առնելով շահագրգիռ բոլոր մարմինների առաջարկները:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31