Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փախստականները՝ Էմմանուել Մակրոնին. «Վտանգված է ՀՀ-ն: Մեր դաշնակից Ռուսաստանն ի վիճակի չէ միայնակ պաշտպանել մեզ մեր թշնամիներից կամ էլ շահագրգռված չէ»

Մայիս 24,2021 19:22

Արցախյան պատերազմների փախստականների  դիմում-կոչը՝ Ֆրանսիայի նախագահին

 

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության Նորին Գերազանցության դեսպանին:

Հարգելի՜ պարոն Ժոնաթան Լաքոտ,

Խնդրում ենք ընձեռնել հնարավորություն մեր այս դիմում-նամակը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին հասցնելու համար:

Մեծարգո՜ պարոն Էմմանուել Մակրոն, Ֆրանսիայի Նախագահ, հայ ժողովրդի մե՜ծ բարեկամ։

Դիմում ենք ձեզ Հայաստանի բնակչության, նաև աշխարհով մեկ սփռված հայերի անունից։

Մեր Հայրենիքը վտանգված է և վտանգված ենք մենք։ Մեզ դարերով կոտորում են մեր հայ և քրիստոնյա լինելու պատճառով։

Մեր Հայրենիքը գնալով կրճատվում է, և մեզ վերջնական ուզում են ցեղասպանելով վտարել մեր Երկրից։

Հայաստանի և հայության դեմ համախմբվել են Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը և այլ ուժեր։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սկսած պատերազմը ապացուցեց, որ մեզ այսօր էլ պատրաստ են ցեղասպանել մեր ազգային պատկանելության և քրիստոնյա լինելու պատճառով։ Նաև, որ մենք միայնակ ենք մեր պայքարում։

Ադրբեջանի Հանրապետությունը կանգ չառավ և ոտնձգեց Հայաստանի Հանրապետության տարածքների դեմ։

Ադրբեջանի զինված ուժերը քանի օր է ներխուժել են Հայաստանի տարածք և մենք ի վիճակի չենք դրանց այդտեղից վտարելու, քանի որ կենթարկվենք հարձակման մեծաքանակ թուրք-ադրբեջանական զորքերի կողմից։

Թուրքիան` մեր ցեղասպան ոխերիմ թշնամին, նպատակ է դրել Ադրբեջանին աջակցելու պատրվակով վերջնական բնաջնջել մեզ։

Նախքան Արցախի դեմ պատերազմը Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը Սուրբ Սոֆիա տաճարը հռչակեց մզկիթ, ինչը խորհրդանիշ էր բռնազավթման միջոցով մուսուլմանացմանը։ Հետո նրանք Ադրբեջանի հետ հարձակվեցին խաղաղ քրիստոնյա Արցախի Հանրապետության վրա և մենք ականատես եղանք, թե ինչպես են մեր եկեղեցիները պայթեցնում, վերացնում։

Այսօր վտանգված է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Մեր դաշնակից Ռուսաստանը ի վիճակի չէ միայնակ պաշտպանել մեզ մեր թշնամիներից կամ էլ շահագրգռված չէ։

Մեզ մոտ շատ տագնապալի վիճակ է։

2020 թվականի այս պատերազմում շատ կորուստներ ունեցանք, շատ վիրավորներ, բազմաթիվ ռազմագերիներ, որոնց հրաժարվում է վերադարձնել Ադրբեջանի Հանրապետությունը։

Մեկ հարյուրամյակից քիչ ավել ընթացքում մենք բազմաթիվ դժբախտությունների արժանացանք: 1915-1923թթ. ցեղասպանությունը, 1941-1945 թթ. Մեծ Հայրենական պատերազմը, 1988-1992 թթ. Բաքվում և Սումգայիթում հայերի կոտորածը, 1988թ. երկրաշարժը, արցախյան առաջին և երկրորդ պատերազմները բազմաթիվ կյանքեր խլեցին, բայց մենք շարունակում ենք արարել, ապրել և պայքարել։

Դու՜ք կարող եք փրկել Հայաստանը։

Փրկե՜ք, ինչպես փրկեցիք Հունաստանը։ Մի՜ թույլ տվեք հերթական ցեղասպանությունը, և՛ մենք, և՛ մեր սերունդները, միշտ կհիշե՛նք դա։

Մեծ հույսով և հարգանքով` հայեր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31