Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգախնայողություն. Պայքարում ենք մթնոլորտի աղտոտման դեմ

Մայիս 24,2021 18:30

Մասնագետները պարզել են, որ 2020թ մթնոլորտ արտանետված ածխաթթու գազի քանակը, 2019-ի համեմատ, նվազել է 2,4 մլրդ տոննայով՝ մոտ 7 տոկոս: Դիտարկումների ողջ ժամանակահատվածում սա ամենափոքր ցուցանիշն է: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Earth System Science Data հեղինակավոր գիտական ամսագրում:

Միաժամանակ,Կորոնավիրուսի շրջանում СО2 -ի արտանետումները՝ բացարձակ արտահայտությամբ մի քանի անգամ գերազանցել են 2009թ.,1981թ., եւ 1992թ. տնտեսական ճգնաժամերի հետեւանքով արտանետումները: Այնինչ «մենք կարող ենք կայունացնել Երկրագնդի կլիման, եթե արտանետումների համաշխարհային ծավալը մոտ լինի զրոյին»:

Արտանետումների ծավալում մեծ է արդյունաբերության, տրանսպորտային փոխադրումների, էներգետիկայի մասնաբաժինը: Օրինակ, որոշ տվյալներով, էներգիայի կամ ջերմության արտադրության ժամանակ մեկ տոննա մեթանի այրումից մթնոլորտ 28 տոննա СО2 է արտանետվում:

Մենք, գուցե, չենք կարող ազդել արդյունաբերության ոլորտում որոշումների կայացման վրա, բայց կարող ենք ստանձնել պատասխանատվություն՝ որպես անձ, նախապատվություն տալով էլեկտրամոբիլներին կամ մետրոյին, հեծանիվին, անցնելով էներգախնայողության:

Էլեկտրաէներգիայի սպառման կրճատումը կարող է դառնալ Կլիմայի փոփոխության եւ Գլոբալ տաքացման դեմ պայքարի բավականին գործուն միջոց: Ավելին, մենք կարող ենք կրճատել ծախսեր՝ միաժամանակ դուրս չգալով հարմարավետության գոտուց:

Եվ այսպես,
– Համակարգչային տեխնիկա գնելիս նախապատվություն տվեք նոութբուքերին: Դրանք սպառում են 20-50 Վտ էլեկտրաէներգիա, երբ համակարգչի ծախսը կազմում է 60-200 Վտ: Պատճառն այն է, որ նոութբուքերն աշխատում են մարտկոցով/լիցքավորիչով, իսկ համակարգիչը միշտ միացված պիտի լինի էներգիայի սնուցման աղբյուրին:

-Ջնջեք հին էլեկտրոնային նամակները: Դրանց գերակշող մասը սպամ է, որոնց պահման համար ողջ աշխարհում 33 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա է ծախսվում: Նշենք, որ այդքան էներգիա արտադրելու ժամանակ մթնոլորտ կարտանետվի 20 մլն տոննա ածխաթթու գազ:
– Տունը նորոգելիս օգտվեք էներգաարդյունավետ, ջերմամեկուսիչ շինանյութից, եվրոդուռ-լուսամուտներ տեղադրեք, գնեք լուսադիոդային լամպեր եւ էներգախնայողական տեխնիկա: Հիշեք՝ էներգախնայողության ամենաբարձր՝ A+++ կարգի սառնարանը ժամում ծախսում է 22 Վտ-ից պակաս էներգիա, իսկ ամենացածր G կարգինը՝ 150 Վտ/ժամից ավելի:

-Օգտվեք վերականգնվող էներգետիկայի աղբյուրներից՝ արեւային վահանակներ տեղադրեք:
Կոնվերս Բանկն, ի թիվս հիփոթեքային այլ վարկատեսակների, առաջարկում է նաեւ էներգաարդյունավետ վարկավորում՝ մրցունակ պայմաններով:

Մանրամասները՝ այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31