Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մի շարք մրցաշարերում անհաջողության մատնվելուց հետո կարողացավ որոշակիորեն շտկել գործերը կորտում:
Նախապատրաստվելով «Ռոլան Գարոսին»՝ Խաչանովը մեկնել էր Լիոն՝ գործերը փոքր-ինչ կարգավորելու ATP-250 մրցաշարում: Այնտեղ նա տարել է երեք անընդմեջ հաղթանակ, մի բան, որ չէր ստացվում Australian Open-ից ի վեր, եւ պարտվել միայն կիսաեզրափակչում:
Լիոնի մրցելույթներից հետո Կարեն Խաչանովը այսօր հրապարակված ATP վարկանիշային դասակարգման աղյուսակում բարձրացել է մեկ աստիճան (25-րդ տեղ) եւ Ռուսաստանի հավաքականում կրկին դարձել երրորդ ռակետը, ինչը շատ կարեւոր է «Ռոլան Գարոսի» վիճակահանության ժամանակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ