Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ տեղադրված «Արցախի բանալի» կասկածելի, մոգական խորհուրդ պարունակող հուշարձանը տեղադրվել է առանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության իրազեկվածության:
Սա սնահավատության, կախարդանքի և Արցախի պաշտպանությունը մոգական ուժերի հետ կապելու ամոթալի մտահղացում է: Այն ենթակա է ապամոնտաժման, քանի որ բացարձակապես չի համապատասխանում հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը և մեր ազգային հոգեկերտվածքին:
Արձանը ապամոնտաժելու համար այսօր համապատասխան գրություն կհղեմ Ստեփանակերտի քաղաքապետ պարոն Դ. Սարգսյանին: Այն, ինչ հակասում է մեր ազգային մտածողությանը և արժեհամակարգին, չի կարող տեղ ու դեր ունենալ Արցախում:
Կարդացեք նաև