«Ազատություն». Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Արգումենտի ի ֆակտի» շաբաթական հանդեսին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը հսկող ռուսաստանցի և թուրք զինվորականները միայն տեսողական եղանակով են կատարում առաքելությունը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հունվարի 30-ից գործում է կրակի և ռազմական բոլոր գործողությունների դադարեցումը հսկող ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնը, և այն միայն տեսողական դիտարկումներ է անցկացնում», – ասել է Լավրովը:
Արմեն ՔՈԼՈՅԱՆ