Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանը չի գնում Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելուն, որեւէ հարց պետք չէ քննարկել»․ Բաբայան

Մայիս 24,2021 14:15

«Առաջնահերթ պետք է Արցախի խնդրի հարցը լուծել, Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնել, հետո նոր անցնել այդ խնդրին»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողով ստեղծելու գործընթացին՝ ասաց  Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Նրա խոսքով․ «Եթե Ադրբեջանը դրան չի գնում, որեւէ հարց պետք չէ քննարկել»։

Ինչ վերաբերում է այդ գործընթացում անկլավների հարցի հնարավոր քննարկմանը՝ Սամվել Բաբայանը նշեց․ «Տավուշի առնչությամբ էլ կան խնդիրներ։ Եթե իսկապես գնում ենք սահմանազատման եւ այլն, ապա ահագին տարածքներ կան, որոնք մերն են՝ իրենց ձեռքում, եւ հակառակը՝ կա մի երկու անկլավ, որոնք իրենցն են։ Ավելի շատ մե՞նք ենք շահելու, թե իրենք․․․»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31