«Մասնակցելու ենք, որովհետեւ ստեղծված իրավիճակը ճիշտ ենք գնահատում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՀՀ-ում հունիսի քսանին սպասվող ընտրություններին մասնակցելու որոշմանը՝ ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Չենք ուզում սեւ ու սպիտակի կռվով ընկնել ու երկիրն առհասարակ կործանել, դրա համար մտնում ենք այս գործընթացի մեջ, որպեսզի մեջտեղի գծում, լինենք, որպեսզի թույլ չտանք արյունահեղություն»,-նշեց Սամվել Բաբայանը։
Ինչ վերաբերում է երեք նախագահների քաղաքական ուժերի՝ ընտրություններին մասնակցելու փաստին, Սամվել Բաբայանն ասաց․ «Նախագահները թող մասնակցեն, բայց ժողովուրդն է որոշելու՝ նրանց հնարավորություն տա՞լ նորից կառավարել, թե ոչ։ Զարմանում եմ, որ ասում են՝ հաղթելու ենք․ դա հանրությունն է որոշելու»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ