Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովն ընդգծել է՝ ռուս-հայկական հարաբերությունները ժամանակով են ստուգված

Մայիս 24,2021 14:36

«Ազատություն». Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի փոխանցմամբ, ռուս-հայկական հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության և ռազմավարական գործընկերության ոգով:

«Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում Լավրովն ասել է, որ ռուս-հայկական հարաբերությունները «ժամանակով են ստուգված»:

«Ռուսաստանը միշտ պատրաստ է նեցուկ լինել եղբայրական հայ ժողովրդին, ինչի վկայությունն են Ռուսաստանի և, մասնավորապես, նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվել է Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործընթացն», – ասել է Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են:

«Այսօր կարելի է ասել, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածություններն ընդհանուր հաշվով կատարվում են: Ռուսաստանի միջնորդությունը հայ բարեկամների բարձր գնահատականին է արժանանում»,- ասել է Լավրովը:

Արմեն ՔՈԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել