Regionmonitor. Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հայտնում է, որ մայիսի 23-ին Երուսաղեմի Հայկական թաղամաս այցելեցին մոտ 200 հրեաներ՝ տարբեր կազմակերպություններից, և հանդիպեցին օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբղ. Հակոբյանի և Արբակ աբղ. Սարուխանյանի հետ:
Հանդիպման ընթացքում նրանք ներողություն խնդրեցին կատարված դեպքի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը և հայ համայնքին:
Քննարկվել է նաև նման դեպքերի դեմ պայքարելու միջոցներ մշակելու հարցը: