Ermenihaber. Հայաստանի հետ սահմանակից ներկայիս Թուրքիայի Իգդիր նահանգի Արալըք շրջանում առատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է։ Այն ուղեկցվել է ուժգին քամիով, որի հետևանքով մի շարք բնակելի տների տանիքները պոկվել են, իսկ ծառերը՝ տապալվել։
Հեղեղումների պատճառով փակվել է Նախիջևան-Թուրքիա մայրուղին, որն անցնում է հիշյալ հատվածով։ Երթևեկությունը կաթվածահար է եղել։
Թուրքիայի փրկարար ծառայության ստորաբաժանումները ողջ գիշեր աշխատանքներ են իրականացնել, որպեսզի մայրուղին նորից բացվի և շահագործվի։
Նշվում է նաև, որ հորդառատ անձրև է տեղացել նաև Արարատ լեռան մոտ, որը ևս Իգդիրի նահանգի կազմում է։