Երեկ տեղացած հորդառատ անձրեւի ու ուժեղ քամու հետեւանքով Երեւանում եւ մի քանի մարզերում վնասվել էին էլեկտրալարեր, տանիքներ, ծառի ճյուղեր:
Aravot.am-ը ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչությունից հետաքրքրվեց, թե Վանաձորում եւ Լոռում մարզում ի՞նչ վնասներ են հասցվել: Վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը մեր հեռախոսազրույցում նշեց, որ ժամը 10:30-ի դրությամբ վնասների հետ կապված իրենք որեւէ ահազանգ չեն ստացել:
Միայն քիչ առաջ մեր տեսախցիկը Վանաձորի կենտրոնական մի քանի հատվածներում արձանագրեց ծառի պոկված ճյուղեր, որոնք, բարեբախտաբար, վնասներ չեն հասցրել:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ