Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն Ադրբեջանի համար. Ռուսաստանի ԱԳՆ

Մայիս 24,2021 11:27

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Известия թերթի հետ զրույցում հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։

Ռուդենկոյի խոսքով՝ միակ խանգարող հանգամանքը դա կազմակերպության կանոնադրության որոշ կետերն են, համաձայն որոնց՝ ՀԱՊԿ անդամ պետությունները պիտի դիվանագիտական հարաբերություններ ունենան իրար հետ, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև այժմ նման հարաբերություններ չկան։

«Երբ դիվանագիտական հարաբերությունները կհաստատվեն, իսկ մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի ունենա, ապա հարցը հնարավոր կլինի քննարկել արդեն գործնական հարթության մեջ»,-ասել է Ռուդենկոն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ռուսաստանն ուրիշ կերպ Արցախ զորք չէր կարողանա մտցնել և Ադրբեջանին էլ չէր համոզի ՀԱՊԿ մտնել, եթե նրա քմհաճույքները չբավարարեր՝ Արցախի հողերի հսկայական մասը չզիջվեր Ադրբեջանին: Մինչև 44-օրյա պատերազմը, Հայաստանի ոչ մի ղեկավար չԷր համաձայնվի դրան և վետո կդներ ՀԱՊԿ-ի այդպիսի որոշմանը, իսկ պատերազմում պարտված երկրի խեղճացած ղեկավարին Ռուսաստանն ավելի հեշտ կստիպի, մանավանդ, հայրենասիրությունից ու արժանապատվությունից զուրկ ղեկավարին: Պատահական չէ, որ Նիկոլն արդեն դրա նախապատրաստական հայտարարությունն է անում, թե՝ թուրքերի դեմ թշնամանքը պետք է կառավարելի լինի: Հռետորական հարց՝ երբ Ռուսաստանը տարիներով միլիարդավոր դոլլարների զենք ու զինամթերք էր վաճառում Ադրբեջանին և 2018թ. Նիկոլի տիպի մարդը իշխանության էր գալիս, ու՞մ էր դա ձեռնտու: Հայերի մեծ մասն այս հարցի պատասխանն արդեն գիտի: Մնում է, որ ռուսները երկու ժողովուրդների դարավոր բարեկամության մասին իրենց կոչերը սկսեն հնչեցնել Ադրբեջանում, քանի որ հայերիս վրա այդ բարեկամությունը շատ թանկ վաճառեցին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31