Սկոպյեում այսօր ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը:
Հայաստանի հավաքականի հավաքածուն համալրվեց եւս երկու մեդալով: Մալխաս Ամոյանը 72 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում միավոր վաստակելու ոչ մի շանս չտվեց ուկրաինացի մրցակցին ու արժանիորեն նվաճեց չեմպիոնի կոչումը: Իսկ ավելի վաղ ժամանակից շուտ բրոնզե մրցանակակիր էր դարձել Տիգրան Մինասյանը:
Այսպիսով Հայաստանի երիտասարդական հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայում նվաճեց 2 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ