«Մեզ փորձում են համոզել, որ մեր ընտրությունը պիտի լինի վատի ու վատագույնի, հնի ու գործողի, սևի ու սպիտակի միջև: «Լուսավոր Հայաստանը» արատավոր այս շղթան պիտի կոտրի»,-«Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) 3-րդ համագումարի ընթացքում իր ելույթում հայտարարեց ԼՀԿ անդամ Գևորգ Գորգիսյանը:
Նա վստահեցրեց՝ կա այլընտրանք, և սա ձևավորելու համար ապավինում են քաղաքացիներին՝ կոչ անելով նրանց վերցնել իրենց վրա պատասխանատվություն ՀՀ ապագայի համար, գնալ ընտրատեղամասեր և քվեարկել. «Մենք կոչ ենք անում քվեարկել ոչ թե ընդդեմ ինչ-որ մարդկանց, գաղափարների, այլ քվեարկել հանուն»:
Նա ներկայացրեց «Լուսավոր Հայաստանի» ծրագիրը, որը հիմնված է գաղափարի վրա: «Լուսավոր Հայաստանը» առաջարկում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, նվազեցնել եկամտային հարկը՝ ըստ ընտանիքի անչափահաս անդամների թվի, հանուն տարածքային համաչափ զարգացման առաջարկում է ապահովել էապես բարձր աշխատավարձեր և սոցիալական երաշխիքներ, ավելացնել զինծառայողների սոցիալական երաշխիքները, համայնքներում գեներացված ուղղակի հարկերի մի մասն ուղղել համայնքային բյուջեներ:
Կուսակցությունը խոստանում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ենթարկել պատասխանատվության, ստեղծել Արցախի 44-օրյա պատերազմն ուսումնասիրող պարիտետային հանձնաժողով:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ