Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց իրենց միջոցներով տպագրված մի շարք գրքեր, հրատարակություններ: Հայտնեց, որ մեծ գործ են կատարել Արցախի հարցին միջազգային հնչեղություն տալու և պատմական արդարությունը վերականգնելու համար:
Նա հայտարարեց. «2000 թվականին հիմնել ենք Ռուսաստանի հայերի միությունը, մեր խնդիրներն էին պահել մեր լեզուն, մշակույթը երգերը, պարերը: Հիմնել ենք նաև ինստիտուտ, հրավիրել միջազգային իրավունքի մասնագետների: 57 երկրներում այդ ինստիտուտի մասնաճյուղեր ենք բացել: Հավաքել ենք բոլոր փաստաթղթերը ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, որից հետո մենք տվել ենք փորձագետներին, և նրանք եզրակացություն են ներկայացրել»:
Արա Աբրահամյանը փաստեց՝ այդ փաստաթղթերն էլ վկայում են, որ երբեք Ղարաբաղը չի պատկանել Ադրբեջանին, միշտ վիճելի տարածք է եղել. « Ուսումնասիրություն կա այն մասին, որ Խորհրդային Միությունը փլուզվել է անօրինական, ոչ սահմանադրական եղանակով, այս հրատարակություններում ամեն ինչ գրված է: Մենք հանեցինք, տասը էջ դրեցինք ինտերնետում: Գոնե այս թերթերը կարդացեք, տարածեք, ամբողջ աշխարհը գիտի, թե մենք ենք ագրեսորը, դրան հակառակ ոչ մի պատասխան, ոչ մի աշխատանք: Մեր գործը չէ, բայց մենք դա արել ենք: Ուսումնասիրել ենք անցած 250 տարվա պատմությունը: Հատկապես ցեղասպանության վերաբերյալ ենք աշխատություններ գրել, թե որն է ճանապարհը: Տվել ենք բոլոր մեխանիզմները: Նամակով դիմել ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, թե ինչ է պետք անել: Մենք այսօր գիրք ունենք հրատարակած, որտեղ հրապարակել ենք այդ նամակը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ