Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ըմբիշները Եվրոպայի առաջնությունում չորս մեդալ արդեն նվաճել են, երկուսի շանս էլ դեռ կա

Մայիս 23,2021 16:30

Հյուսիսային Մակեդոնիայում հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության մասնակիցներն այսօր ավարտում են պայքարը:

Երեկ հինգ քաշային կարգերում որոշվել են չեմպիոններն ու մրցանակակիրները: Մեդալների համար գոտեմարտերում մեր բոլոր ըմբիշներն էլ հաջողություն են գրանցել: 63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը բարձրացել է պատվո պատվանդանի ոսկե աստիճան, Դավիթ Օվասապյանը 130 կգ քաշայինների պայքարում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Սամվել Գրիգորյանը՝ 77 կգ եւ Գեւորգ Թադեւոսյանը՝ 87 կգ, արժանացել են բրոնզե պարգեւի:

Այսօր Եվրոպայի առաջնությունն ավարտվում է եւ Հայաստանի եւս երկու ըմբիշ մտնելու են մրցագորգ: Մալխաս Ամոյանը 72 կգ քաշային կարգում Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Կուլիկի հետ վիճարկելու չեմպիոնի տիտղոսը, իսկ 60 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է իսպանացի Անդի Խուան Սուշի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31