Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան գրառումը
Հարգելի հայրենակիցներ, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի շուրջ սոցցանցերում տարաբնույթ քննարկումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընթանում են քննարկումներ հասարակական և գիտական շրջանակներում՝ այդ արձանը տվյալ տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ:
Սպասում ենք մասնագիտական եզրակացությանը՝ վերջնական որոշում կայացնելու համար: