Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունիսի 20-ի գիշերը կխոսենք՝ ֆավորիտը որն է». Էդմոն Մարուքյան

Մայիս 23,2021 15:05

«Կտեսնենք՝ հունիսի 20-ի գիշերը կխոսենք՝ ֆավորիտը որն է: Ժողովուրդն ընտրատեղամասերում կորոշի ֆավորիտն ով է»,- «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) 3-րդ համագումարի ընթացքում լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:

Լրագրողների դիտարկմանը՝ կարծիքներ են շրջանառվում, ընտրությունների արդյունքում ֆավորիտների անուններ են հնչում, որոնցում ԼՀԿ-ի անունը՝ որպես խորհրդարան անցնող ֆավորիտ չկա և հարցին՝ քանի՞ տոկոս եք գնահատում ձեր ձայները, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «ՀՀ-ում բոլոր գեներացվող կարծիքները գեներացվում են փողով՝ իրենց ԶԼՄ-ների միջոցով: ԼՀԿ-ն միակ ուժն է, որ որևէ մեկին փող չի տալիս, որ նա հարցազրույց տա ու ասի, որ «Լուսավոր Հայաստանն» է ֆավորիտը: Այդ ԶԼՄ-ների քաղաքական բոլոր հաղորդումները շուրջ մեկ տարի փակ են պահում ինձ համար: Բոլոր այն ուժերը, որոնք ասում են՝ Նիկոլը վատն է, իրեն հեռացնենք, իրենց վերահսկողության տակ եղած ԶԼՄ-ն երը փակ են պահում մեկ ուրիշ ուժի նկատմամբ: Ո՞նց եք պատկերացնում՝ այդ ուժերը դեռ իշխանություն չունեն, այդպես են անում, իրենց իշխանությունը մի թիվիի վրա է, պատկերացնում եք՝ եթե իշխանություն ունենան, ի՞նչ են անելու»:

Էդմոն Մարուքյանն ասաց՝ ցուցակը նպատակային չեն կազմել, կհրապարակեն համագումարից հետո, իրենց դռները բաց են թողել իրենց միանալու համար. «Վեց տարի առաջ այստեղ կանգնած բրիֆինգ էի անում, ու բոլոր ԶԼՄ-ներն ասում էին՝ Մարուքյան, փողը որտեղի՞ց ձեզ: Ասացի՝ մեր անդամների հավաքված փողերով: Հիմա ոչ մեկ այդ հարցը չի տալիս այս ուժերին: Այսինքն՝ բոլորի փողերի տեղը գիտեն, միայն մերը չգիտե՞ն»:

Նիկոլ Փաշինյանը նաև մտահոգություն հայտնեց, որ հարցումների ժամանակ այն հատվածներում, որտեղ մարդիկ ասում են, որ ԼՀԿ-ին են ընտրելու, կտրում են, միայն թողնում են այն հատվածները, որտեղ մարդիկ ասում են՝ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին կամ Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն՝ արհեստականորեն երկու բևեռ են թողնում:

Էդմոն Մարուքյանն ասաց՝ մինչև նախկին իշխանության պառակտումը հարցում են արել, որի համաձայն՝ իրենք երրորդ տեղում են: Նրա մեկնաբանմամբ՝ պառակտումից հետո այդ շանսերն ավելի են մեծացել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31