Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դուք մասնակցում եք, վերարտադրում եք Նիկոլին. կաք դուք, կա Նիկոլը, ո՞ւր եք գալիս, բան մնա՞ց, որ գալիս եք». Էդմոն Մարուքյանը՝ այսպես կոչված նախկին ուժերին

Մայիս 23,2021 14:05

«Պատերազմից հետո տեսնում եմ՝ ինչ-որ թվով մարդիկ պատրաստ են ներել այս իշխանությանը»,-«Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) 3-րդ համագումարի ընթացքում իր ելույթում հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:

Այս առիթով նա ասաց. «Դու կարող ես ներել իշխանություններին, որոնք սխալ են արել, բայց հասկանում են իրենց սխալը: Բայց երբ սխալը շարունակվում է, դիցուք այս վերջին փաստաթուղթը, ի՞նչն ենք ուզում ներել, ո՞նց ներել, ո՞րը ներել: Ներել քվեարկելո՞վ, որ թույլ չտաս նրանք գան, դա չեղավ ընտրություն: Ընտրությունը նա է, որ դու եղածի միջից որոշում ես քվեարկել ինչ-որ մեկի՞ն: Բայց երբ դու ընտրում ես ընդդեմ ինչ-որ մեկի, որ նրանք չգան, դա ընտրություն չէ»:

Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ դա նշանակում է՝ եթե այս ընտրությունն այդ ձևով լինի, այն լինելու է միջանկյալ մի բան. ՀՀ ներքաղաքական ճգնաժամը չի հաղթահարվի: Նա այդ ճգնաժամը հաղթահարելու այսպիսի ելք նշեց. «Այդ ճգնաժամը հաղթահարելու համար ես առաջարկել եմ բոլոր նախկին նախագահներին, որոնք ունեն մեծ ռեսուրսներ, բոլոր ուժերին առաջարկել եմ մի կողմ քաշվել և թույլ տալ, որ երկիրը շարժվի առաջ: Նրանց մասնակցությամբ իշխանությունը միս ու արյուն է ստանում նրանց հակառեյտինգի շնորհիվ: Պատկերացրեք՝ իշխանությունն ունի մի 10-15 տոկոս ձայն, 20 տոկոս գալիս, գումարվում է ընդդեմ նրանց, ո՞նց անենք, որ այդ ընդդեմ ձայնը չլինի: Եթե դուք մասնակցում եք, վերարտադրում եք Նիկոլին: Կաք դուք, կա Նիկոլը»:

Դիմելով այն ուժերին, որոնք ասում են՝ գալիս ենք, Էդմոն Մարուքյանն ասաց. «Ո՞ւր եք գալիս, մենք գալիս ենք, հավաքվել, գալիս ենք, ես ասում եմ՝ բա՞ն է մնացել, որ գաք: Որ նայում եմ՝ ինչ դաշինքներ ենք կազմվում, ովքեր են իրար հետ դաշինք կազմում, ուղղակի ապշած եմ. անուններ չտամ, հասկանալի է՝ ինչի մասին է խոսքը: Բարոյականության ճգնաժամ կա երկրում: Ժողովրդին ասում են՝ դուք այլընտրանք չունեք, բայց մենք ասում ենք՝ կա այլընտրանք, քվեարկիր»:

Էդմոն Մարուքյանը հորդորեց քաղաքական որոշ ուժերի «օդերից իջնել» ու ասաց. «15-16 ուժ հայտ է ներկայացրել մասնակցության, բոլորի հետ էլ կան շփումներ: Բոլոր ուժերն ասում են՝ դե, մենք ունենք 25 տոկոս ձայն, կան մի քիչ ավելի այսպես ասած՝ «պրիզիմլյոննի» ուժեր, որ ասում են՝ մերը 17 տոկոս է: Ձե՞ռ եք առնում. այդ ոճով, որ գնում եք, ուզում եք երկրում բա՞ն փոխել: Դուք  փոշիացնում եք մեր ժողովրդի ձայները: Դրանք գումարվելու են 1-4-րդ տեղերում գտնվող ուժերին: Իջեք օդերից, ձեր տոկոսներից, եթե նման կերպ հաշվենք, երևի 400 տոկոս ձայն կա: Մենք ասում ենք՝մեր հարթակը բաց է՝ եկեք, միացեք, կարողանանք բան փոխենք: ԼՀԿ դռները բաց են: Մեզ այսօր պետք է համերաշխություն: Մենք չենք ուզում, որ շարունակվի այս գզվռտոցը, լինի համերաշխություն, մերժենք՝ ատելությունը մեր երկրի ներսում: Առանց համերաշխության մեր բանակը, տնտեսությունը չեն կարողանալու վերականգնվել, ուժեղ բանակցող չենք ունենալու: ԼՀԿ-ն այդ համերաշխության շարժումն է»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31